ՄԱԿ-ը Թուրքիային մեղադրել Է մարդու իրավունքների ընդգրկուն խախտումների մեջ
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչությունը զեկույց Է հրապարակել Թուրքիայի քուրդ բնակչության իրավունքների ընդգրկուն խախտումների մասին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters-ը:
Փաստաթղթում նշվում Է, որ 2015 թվականի հուլիսից մինչեւ 2016 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակամիջոցում երկրի հարավ - արեւելքում զոհվել Է շուրջ երկու հազար մարդ, իսկ նրանց տները ոչնչացվել են:
Մասնավորապես, Ջիզրե քաղաքում 2016 թվականի սկզբին 189 մարդ մի քանի շաբաթ փաստորեն փակված են եղել իրենց տների նկուղներում՝ չունենալով ջուր, սնունդ եւ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն: Նրանք բոլորը զոհվել են թուրքական բանակի կողմից գնդակոծումների հետեւանքով:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսար Զեյդ Ռաադ Ալ Հուսեյնը հայտարարել Է, որ Թուրքիան ոչ մի կարգի հետաքննություններ չի վարում սույն փաստերով: «Երեւում Է, որ ոչ մի կասկածյալ չի ձերբակալվել եւ ոչ մի մարդ չի ենթարկվել քրեական պատասխանատվության»,- հայտարարել Է նա:
Անցյալ տարվա հուլիսի 14-ին հաղորդվել Է, որ Թուրքիայի իշխանությունները Դիարբեքիրի նահանգի առավելապես քրդաբնակ 16 գյուղերի բնակիչների արգելել են դուրս գալ տներից: Սահմանափակումը մտցվել Է այն գործողության պատճառով, որն իրականացվում Էր Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության մարտիկների դեմ:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Planning your trip from a scratch: tips from IDBank
4
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
5
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’



