Հունաստանը դեմ է ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերին. Հունաստանի ԱԳ նախարար
INTERNATIONAL NEWSՀունաստանը դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերին և աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Երևանի պետական համալսարանում այս մասին հայտարարեց Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը:
«Հունաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, որոնք միտված են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հունաստանը դեմ է բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ կարող են այս հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով»,- նշեց Կոցիասը:
Նա հավելեց, որ Հունաստանը կողմնակից է բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, մարդկանց իրավունքների պաշտպանությանը և նրանց անվտանգության ապահովմանը, ինչին պետք է միտված լինեն բոլորի ջանքերը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



