Օհայոյում քամին քշել-տարել Է տուն գնացող աղջկան
SOCIETYԱՄՆ-ի Լինդհերսթ քաղաքի (Օհայոյի նահանգ) չորսամյա աղջնակը քիչ Է մնացել, որ կրկնի «Օզ երկրի կախարդը» ֆիլմից Դորոթիի սխրանքը, երբ նրան քշել-տարել Է քամու սաստիկ պոռթկումը: Փոքրիկ Մեդիսոն Գարդների «թռիչքի» տեսագրությունը Facebook-ում հրապարակել են նրա ծնողները:
Նրանց տանը տեղակայված տեսահսկման խցիկը պատկերել Է, թե ինչպես Է երեխան մոտենում մուտքի դռանը եւ բռնում բռնակը: Այդ պահին դուռը կտրուկ բացվում Է, իսկ աղջիկը թռչում Է դրա հետ:
Ծնողներն անմիջապես օգնության են նետվել աղջկան եւ համոզվել, որ նա չի տուժել: Մեդիսոնն ինքը սկզբում շփոթվել Է, սակայն երբ նրան ցույց են տվել տեսագրությունը, չի կարողացել զսպել ծիծաղը: Ծնողներն ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել եւ տեսագրությանը կցել են "Come Fly with Me" («Ճախրիր ինձ հետ») երգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



