Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գուրգեն Դաբաղյան. «Իմ կյանքում շատ բան է փոխվել»

PHOTO

Tert.am Life-ը գրում է.

Ժողովրդական երգիչ Գուրգեն Դաբաղյանն այսօր նշում է 29–ամյակը։ Երգիչը կեսգիշերից բազում շնորհավորական նամակներ և մաղթանքներ է ստացել և շարունակում է ստանալ։ Tert.am Life–ի հետ զրույցում նա նշեց, որ օրը սկսել է աշխատանքային մթնոլորտում։

«Պատրաստվում եմ նոր տեսահոլովակի նկարահանումներին։ Երկու օր է մնացել, պետք է ամեն ինչ հասցնեմ վերջացնել։ Հագուստների ընտրությամբ, պարային փորձով. ահա այսպես է սկսվել օրս, իսկ թե ինչպես կավարտվի, դեռ պարզ չէ։ Եթե ժամանակ գտնեմ, անպայման, կնշեմ տարեդարձս։ Հիմա գործերս այնքան կարևոր են, որ չեմ կարող հետաձգել»,– ասաց Գուրգենը։

Վերջինս խոսեց իր անցած ճանապարհի մասին. «Այս տարիների ընթացքում իմ կյանքում շատ բան է փոխվել։ Ամեն պահ նոր ձևով ես քեզ բացահայտում։ Այս տարիներն ինձ ամեն ինչ տվել են, սովորեցրել։ Իհարկե, դժվարություններ էլ են եղել։ Բոլոր արտիստներն էլ ունեն ինչ–որ դժվարություններ, որոնք տեսանելի չեն հանրության կողմից։ Արտիստի կյանքն այնպիսին չէ, ինչպես երևում է հեռուստաէկրաններին։ Թե ինչ անձնական, ստեղծագործական խնդիրներ, հաջողություններ ու անհաջողություններ ունի արտիստը, մարդիկ չեն տեսնում։ Պետք էլ չէ, որ տեսնեն։ Իհարկե, հարցը ոչ միայն իմ մասին է, ընդհանուր առմամբ եմ ասում։ Այդ ամենը փորձում ենք մեր ուժերին չափով հաղթահարել»,– նշեց նա։

Խոսելով իր դժվարությունների մասին` Գուրգենը նշեց, դեռ փոքրուց ունեցել է բարդություններ։ «Փոքր տարիքից միշտ էլ եղել են դժվարություններ՝ կապված երգեցողության և երաժշտական ժանրի հետ։ Փոքր տարիքում մոդա չէր ժողովրդական երգելը, ինչպես հիմա։ Այն ժամանակ 8–10 տարեկան էի ու երգում էի բարդ երգեր` Սայաթ–Նովա, Ջիվանի։ Շատ դժվար էր հեռուստաէկրաններով հեռարձակել այդ երգերը։ Ճանապարհ չկար բացված։ Առաջինը ես էի, իմ հետևից նոր եկան ժողովրդական երգիչները։ Ինտերնետային դաշտը զարգացած չէր։ Կազմակերպչական հարցերն էլ էին թերի։ Փոքր տարիքում շատ բան չեմ զգացել։ Երգում էի ու իմ մանկությունը վայելում։ Հիմնականում դժվարությունների միջով անցել են իմ պապան ու հոպարս»,– ասաց Գուրգենը։

Երգիչը նշեց, որ չի փոխի ժողովրդական երաժշտությունը։ «Հնարավոր է՝ որոշ էքսպերիմենտներ անեմ, բայց ժողովրդականն իմ արյան մեջ է։ Իմ կյանքն ու աշխարհն է։ Դա որպես պարտականություն չեմ անում»,– հավելեց Գուրգենը։

Հարցին` ուշադրություն դարձնո՞ւմ է, որ իր երգացանկում լինեն կոմերցիոն երգեր, նա պատասխանեց. «Այնպես չէ, որ կոմերցիան և որակը  հակասում են իրար։ Կարող են լինել որակով կոմերցիոն երգեր, անճաշակ՝ ոչ կոմերցիոն։ Եթե կոմերցիոն գործ ենք անում, չի նշանակում, որ լավը չէ։ Իհարկե, ուշադրություն դարձնում եմ կոմերցիոն երգերին, քանի որ իմ ընտանիքը բիզնես չունի, և ես իմ երգով եմ գումար աշխատում, ապրում։ Սուտ կլինի, եթե ասեմ՝ կոմերցիոն գործերն ինձ չի հետաքրքրում»,– նշեց երգիչը։

Զրույցը եզրափակելով՝ Գուրգենն ինքն իրեն մաղթեց նոր հաջողություններ, երգեր, գումար, սեր ու երջանկություն։ Իսկ անձնական կյանքում նա դեռ նորություններ չունի։

Նյութը` Մելինե Տոնոյանի

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards