Սեուլում զոհվել են նախկին նախագահին աջակցող հանրահավաքի 2 մասնակիցները․լրատվամիջոց
INTERNATIONAL NEWSՀարավկորեական լրատվամիջոցները հայտնել են, որ Սահմանադական դատարանի շենքի առջեւ Կորեայի հանրապետության նախկին նախագահ Պակ Կըն Հեի աջակցության հանրահավաքի երկու մասնակիցներ են զոհվել, փոխանցում է «Սինհուան»։
Հայտնում են, որ նրանք զոհվել են անհայտ պատճառներով այն բանից հետո, երբ նրանց հասցրել են մոտակա հիվանդանոց։ Հակահրդեհային ծառայության տեղեկություններով հիվանդանոց էին տեղափոխվել մոտ 10 ցուցարարներ։
Մարտի 10-ին դատարանի շենքի մոտ հավաքվել էին Պակ Կըն Հեի հազարավոր համախոհներ, որոնք նրա աջակցության հանրահավաք էին անցկացրել։ Հիշեցնենք, որ ուրբաթ Սահմանադրական դատարանը հաստատել է Պակ Կըն Հեի իմփիչմենտը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



