Էրդողանը կոչ է անում հնարավորինս շուտ անվիզա ռեժիմ ներդնել Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողմ է , որ Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ հնարավորինս շուտ ներդրվի անվիզա ռեժիմ, հայտնում է ԻՆտերֆաքսը։
«Ինչ վերաբերում է անվիզա ռեժիմին, մենք նույնպես ձեռնարկում ենք գործողություններ։ Ես կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է արագացնել այդ գործունեությունը»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով բարձր մակարդակի համագործակցության խորհրդում։ Նա հույս է հայտնել, որ այդ հարցը կհաջողվի լուծել ամենամոտ ժամանակներս։
Ռուսաստանը 2016-ի հունվարի 1-ից դադարեցրել էր անվիզա ռեժիմը Թուրքիայի հետ։ Համապատասխան որոշումը ընդունվել էր նոյեմբերին, թուրքական ՌՕՈՒ կողմից ռուսական Սու 24 օդանավի խոցումից հետո։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



