Տարեսկզբից ավելի քան 520 հազար գաղթական Է ժամանել Եվրոպա
INTERNATIONAL NEWSՏարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 522 հազար 134 միգրանտներ ու փախստականներ: Այդ մասին, Ժնեւում հաղորդել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):
Առավել մեծ թվով միգրանտներ եւ փաստականներ Է ընդունել Հունաստանը՝ 388 հազար 324: Իտալիա Է ժամանել 130 հազար 891 մարդ: Հունաստան ժամանածների մեծ մասը կազմում են սիրիացիները (175 հազար 375) եւ աֆղանցիները (50 հազար 177), Իտալիայում՝ Էրիթրեացիները (30 հազար 708) եւ նիգերիացիները (15 հազար 113):
ՄՄԿ-ի տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 17-ից Եվրոպայում միգրանտների եւ փախստականների թիվը ավելացել Է գրեթե 49 հազարով: 2 հազար 892 մարդ զոհվել Է ծովում՝ փորձելով հասնել Հին աշխարհ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



