Մեքսիկայի բանտերից մեկում կալանավորները պատանդ են վերցրել բանտի ղեկավարին
SOCIETYՄեքսիկայի հարավում գտնվող Օախակա նահանգի Մատիաս-Ռոմերո քաղաքի բանտի ղեկավարը պատանդ է վերցվել բանտարկյալների կողմից, գրում է ТАСС գործակալությունը:
Դատապարտյալները պահանջում են, որ բանտապետի փոխարեն այդ պաշտոնին նշանակվի մեկ այլ մարդ:
Թեև բանտում զանգվածային անկարգությունների վերաբերյալ տեղեկություն չի ստացվել, տարածքում գործում են զինված ուժերի ստորաբաժանումներ՝ իրավիճակի կտրուկ սրման դեպքում համապատասխան գործողություններ իրականացնելու համար:
Նշենք, որ 2016թ.-ի ընթացքում Մեքսիկայի տարբեր բանտերում պարբերաբար տեղի են ունեցել դաժան ընդհարումներ բանտարկյալների միջև: Դրանցից ամենադաժանը տեղի է ունեցել փետրվար ամսին՝ Նուևո Լեոն նահանգի «Տոպո-Չիկո» բանտում, որտեղ բախումների հետևանքով մահացել է 49 մարդ, ևս 12-ը՝ վիրավորվել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



