Ողբերգական վթար Կոտայքում. Opel-ը 120 մետր գլորվել է եւ շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա 1 զոհ, 1 ծանր վիրավոր
SOCIETYԿոտայքի մարզում, մարտի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել.ժամը 21:30-ի սահմաններում Opel մակնիշի 32 ՏՍ 962 համարանիշի ավտոմեքենան Աբովյան –Ջրաբեր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեպի Աբովյան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, գլխիվայր շրջվել եւ մոտ 120 մ առաջ ընթանալով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 մարդ տեղում մահացել է, իսկ 1-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Աբովյանի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի եւ վիրավորի ինքնությունը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



