Թուրքիան դադարեցրել է Ղրիմի հետ լաստանավային հաղորդակցությունը
INTERNATIONAL NEWSԹուրքիան դադարեցրել է լաստանավային հաղորդակցությունը Ղրիմի հետ այն վերսկսելուց վեց ամիս անց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ռիա Նովոստի»-ին ասել է Ղրիմի ծովային գործակալության լաստանավային ընկերության տնօրեն Ստանիսլավ Գվոզդիլովը:
«Ղրիմից նրանք լաստանավեր չեն ընդունում, արդեն երկու շաբաթ է այդպես է»,- ասել է Գվոզդիլովը:
Նրա խոսքով՝ Անկարան չի մանրամասնել իր որոշման պատճառները: Նախկինում Թուրքիան Ղրիմից մի քանի լաստանավային գիծ էր ընդունում: Հաղորդակցությունը վերականգնվել էր նախորդ տարվա հոկտեմբերին, երբ ռուսական «Վարյագ» լաստանավը Սևաստոպոլից մեկնել էր Զոնգուլդակ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



