«Հայրենասիրությունն աշխատանքով է պետք ապացուցել, ոչ թե լոկ խոսքով». Ռոբերտ Սարգսյանը երիտասարդներին
PHOTOՀանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանի նախընտրական երկրորդ հանդիպումը երիտասարդների հետ էր:Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածուն երիտասարդների հետ զրուցել է պատգամավորական իր գործունեության, առաջիկա ծրագրերի և կուսակցության քարոզարշավի մասին: Ռոբերտ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ ամենամեծ հայրենասիրությունը քրտնաջան աշխատելն է, որի արդյունքում էլ ապահովվում է երկրի առաջընթացն ու անվտանգությունը:
«Մարդը պետք է ազգասեր, հայրենասեր լինի, ոչ թե լոկ խոսքերով փորձի ապացուցել դա: Հայրենասիրությունը աշխատանքով է պետք ապացուցել, ոչ թե խոսքով: Պետք է քրտնաջան աշխատեք, լավ սովորեք, քանի որ ապագան երիտասարդներինն է, ձե՛րն է: Ու ես վստա՛հ եմ, որ ունենալու ենք առաջընթաց և անվտանգ Հայաստան», - նշել է Ռոբերտ Սարգսյանը:
Իր կուսակցական ու պատգամավորական գործունեությանն անդրադառնալով՝ պատգամավորի թեկնածուն նշել է, որ մինչ ընթացիկ Ազգային ժողովում պատգամավոր ընտրվելը, կուսակցական երկար, թիմային ճանապարհ է անցել ու, որ ամենակարևորն է, ինքն իր համար մեկ անգամ ևս վերահաստատել է, որ ցանկացած խնդրի լուծում, լինի քեզ դիմող քաղաքացու անձնական, թե ավելի խոշոր հարց, ավելի հեշտ ու լիարժեք է լուծվում, երբ մի ամբողջ պատրաստակամ թիմ կա կանգնած թիկունքիդ:
«Այս ընտրապայքարում էլ հաղթանակը ոչ թե միայն իմն է լինելու, այլ մե՛րը, բոլորի՛նս», - ընդգծել է Ռոբերտ Սարգսյանը՝ վստահեցնելով, որ տարիներ անց, երբ արդեն այսօրվա երիտասարդները լինեն իր ներկայիս կարգավիճակում, հաստատ տեսնելու են նրան իրենց կողքին՝ որպես նրանց ապագա հաղթանակների կերտմանն աջակցող թիմակից ընկեր:
«Այս ընտրապայքարում էլ հաղթանակը ոչ թե միայն իմն է լինելու, այլ մե՛րը, բոլորի՛նս», - ընդգծել է Ռոբերտ Սարգսյանը՝ վստահեցնելով, որ տարիներ անց, երբ արդեն այսօրվա երիտասարդները լինեն իր ներկայիս կարգավիճակում, հաստատ տեսնելու են նրան իրենց կողքին՝ որպես նրանց ապագա հաղթանակների կերտմանն աջակցող թիմակից ընկեր:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



