Բանակցային գործընթացը շարժվել է մեռյալ կետից. Մինսկի խմբի համանախագահ
INTERNATIONAL NEWSԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը շարժվել է մեռյալ կետից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:
Վիսկոնտին հայտնել է, որ մարտի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպի Ֆրանսիայի իր գործընկերոջ հետ:
Համանախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան կշարունակեն համատեղ ջանքերը: «Իհարկե սա բարդ հարց է: Ինչպես գիտեք` զորքերի շփման գծում լարվածություն կա: Սակայն կողմերը ցանկանում են հասնել առաջընթացի: Կարծում եմ, որ դա շատ կարևոր է»,- ասել է նա:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



