Բաղդադի օդանավակայանում առեւանգված Թարիք Ազիզի մարմինը վերադարձրել են Իրաքի իշխանություններին
INTERNATIONAL NEWSԻրաքի նախկին փոխվարչապետ, Սադամ Հուսեյնի կողմնակից Թարիք Ազիզի մարմինը, որը անհետացել էր Բաղդադի միջազգային օդանավակայանում, վերադարձվել է: Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին հայտնել է փաստաբան Բադի Արեֆ Էզաթը: «Մարմինն առեւանգել էին զինված մարդիկ, բայց Իրաքի կառավարությունը կարողացել է վերադարձնել այն»,-ասել է Էզաթը: Միաժամանակ ՏԱՍՍ-ը վկայակոչելով «Աս Սումարիա» հեռուստաալիքը, հաղորդում է, որ երկրի բարձրագույն դատական խորհուրդը հաստատել է Թարիք Ազիզի մարմինը Հորդանան տեղափոխելու եւ այնտեղ թաղելու մասին պլանները:
Իրաքի նախկին փոխվարչապետի մարմինն անհետացել էր հունիսի 11-ին Բաղդադի միջազգային օդանավակայանում: Անհայտ անձինք զինված ու դիմակավորված, հափշտակել են քաղաքական գործչի մարմինը: Օդանավակայանում է եղել Թարիք Ազիզի կինը:
Թարիք Ազիզը մահացել է հունիսի 5-ին, 79 տարեկան հասակում, ինֆարկտից:



