Երջանկության սննդային բանաձևը
PHOTOՄասնագետները խորհուրդ են տալիս վատ տրամադրություն ունենալու դեպքում դդմի ու եղեսպակի սերմեր ուտել:
Ըստ հետազոտության՝ դդմի սերմերը տրամադրությունը բարձրացնելու ամենալավ միջոցն են բոլոր ուտելիքներից: Տրամադրություն բարձրացնող այլ ուտելիքների թվում են՝ սաղմոնը, ձուկը, սիսեռը, ծնեբեկը: Բոլոր սերմերը և ընդեղենը ավելի լավ են նպաստում լավ ինքնազգացողությանը, քան թխվածքները, քաղցրեղենը, շոկոլադը: Չնայած դրան՝ տասը կանանցից յոթը և տասը տղամարդուց երկուսը հենց քաղցրեղենին են դիմում, երբ սթրես են տանում կամ ցանկանում են բարձրացնել իրենց տրամադրությունը:
Պարզվել է նաև, որ մարդկանց կեսից ավելին անառողջ սնունդ է օգտագործում, երբ ցանկանում է բարձրացնել տրամադրությունը, և միայն 28 տոկոսն է դիմում ընկերներին կամ ընտանիքի անդամներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: