Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Կամուսնանամ այն ժամանակ, երբ զգամ, որ այդ տղամարդուն ուզում եմ իմ ողջ կյանքում տեսնել. Անի Քրիստի

PHOTO

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգչուհի Անի Քրիստին, ով վերջին տարիներին ապրում է ԱՄՆ-ում:

Անինախ ուզում եմ հետաքրքրվելթե ինչո՞վ եք այս շրջանում զբաղվածքանի որհանդիսատեսը Ձեզնից արդեն աշխատանքային նորության է սպասում:

- 2016-ի վերջն ինձ համար ակտիվ շրջան էր, քանի որ, ի ուրախություն ինձ,  Հայաստնից հրավերները շատացան եւ ես Երեւանում լինելու հնարավորություն ավելի շատ ունեցա: 2017-ի սկիզբն էլ նույն ակտիությամբ փայելց, իսկ հիմա վերադարձել եմ Միացյալ նահանգներ եւ ինտենսիվ զբաղվում եմ իմ դպրոցի հարցերով: Հիմա նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Այնպես որ, հիմա հենց այդ նախապատրաստական աշխատանքներով զբաղված լինելու շրջան է, ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ այդ դպրոցի բացմանը շատ եմ սպասում:

Ձեզ անընդհատ երաժշտական նոր ոճերում կարող ենք տեսնելհետաքրքիր է՝ հաջորդըի՞նչ ոճում եք պատկերացնում Ձեզորով կրկին կզարմացնեք Ձեր երկրպագուներին:

- Այո, ինքս էլ ինձ բազմաժանր երգչուհի եմ համարում: Ես ունեմ բազմաոճ երգեր, որոնց ամեն անգամ յուրովի եմ վերաբերվում: Հիմա մի երգ կա, որի երաժշտության հեղինակը Արամ Ավագյանն է, ում հետ առաջին անգամն եմ համագործակցում, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Աշխատում եմ այս երգի վրա, որի փակագծերը չեմ բացի ու կխոսեմ երգի պատրաստ լինելուց հետո միայն:

Անիվերջին ամիսներին Հայաստան այցելությունները բավականին շատ էինայդ թվումնաեւ ծրագրերն էին շատՀետաքրքիր է՝ առաջիկա պլաններում Հայաստանի հետկապված ի՞նչ ծրագրեր ունեքե՞րբ կարող ենք Ձեզ կրկին այստեղ տեսնել:

- Նշածս երգի տեսահոլովակը հավանաբար կնկարահանվի Երեւանում: Հենց դա էլ պատճառ կդառնա, որ առաջիկայում կրկին կվերադառնամ Հայաստան:

Երբ ամիսներով ու տարիներով հեռու են լինում հայրենիքիցբոլորովին այլ մտքերուտրամադրվածություն է լինումանգամ սովորում են հեռավորությանըիսկ երբ այցերըշատ հաճախ են լինումկարծես թե ստացվում էոր երկու բնակության հասցե եքունենումՀետաքրքիր է՝ այս ընթացքում երբեւէ մտածել եքոր Ձեր տեղը, միեւնույն է, Հայաստանում էկամ հակառակը՝ ԱՄՆ-ում:

- Այո, շատ անգամ եմ մտածել, որ չէ, մեկ է, Հայաստանում է իմ տեղը, բայց ինձ համարելով ավելի քաջ ու ուշեղ անձնավորություն, երբեմն բարդություններին հարմարվելն ինձ համար ավելի նպատակային է: Իհարկե, հայերնիքում ավելի հեշտ ապրելու հնարավորություն ունենք, բայց այնտեղ, որտեղ բարդություն կա, ուրեմն դա է ճիշտ ճանապարհը եւ ըստ դրա էլ վերջին շրջանում ավելի շատ ժամանակ եմ անցկացրել Լոս Անջելեսում: Ի դեպ՝ այստեղ ապրելուս տարիներն ինձ համար շատ ավելի ուսուցողական էին, այդ տարիներն ինձ համար շատ լուսավոր կետեր է բացել ու դեռեւս բացելու է: Իհարկե, այս ընթացքում նաեւ հիասթափություններ են եղել, մտածել եմ շարունակե՞լ երգել, թե ոչ, բայց դրանք հաղթահարվում են ու անցնում: Միշտ հիշում եմ թեւավոր խոսքը՝ «Եթե մի բան քեզ չի սպանում, ուրեմն ավելի ուժեղ է դարձնում»: Այնպես որ, մարդկային էմոցիոնալ դժվարին ճանապարհով ինքս էլ անցել եմ, ինչը բնական է: Իսկ ինչ վերաբերվում է իրական տանը, իհարկե, յուրաքանրչյուր հայի տունը Հայաստանում է, պարզապես ինչ-ինչ պատճառներով մեր ժողովուրդը սփռվել է աշխարհով մեկ: Իրականում, կարծում եմ, կարեւորն այն է, որ հաճախ այցելես հայրենիք, որպեսզի արմատներից կտրվելու խնդիր չլինի:

Անիկցանկանամ խոսել նաեւ Ձեր ոճափոխությունիցԴրանք բավականին արագ ենտեղի ունենում ու մեկը մյուսից գեղեցիկ ենԱյժմ կարծես թե շիկահեր եք դարձել: Հե՞շտեք կայացնում ոճափոխության որոշումըեւ արդյոք շատերի նման այդ միտումը Ձերկյանքում նորովի ապրելու սկիզբ է:

- Այո, նման կարծիք կա, ըստ որի, եթե արտաքինդ փոխում ես, ուրեմն նոր կյանք ես սկսում: Ինքս էլ ունեմ ընկերներ, ովքեր նման քայլի են գնացել՝ մտածելով, որ դա ինչ-որ բան կփոխի իրենց կյանքում: Սակայն ես ավելի ռեալ եմ ու այդ հարցում ոչ ավանդական: Կարծում եմ՝ ներքին փոփոխությունները արտաքինի հետ պետք է կապ չունենան: Եթե ես փոխում եմ վարսերիս գույնը մեկ ամիսը մեկ, ուրեմն դա չի նշանակում, որ իմ կյանքում եւս ամիսը մեկ ինչ-որ բաներ եմ փոփոխում: Իմ ոճային փոփոխությունները ուղղակի կապված են սեզոնային ու տրմադրության փոփոխության հետ: Որպես կին՝ սիրում եմ փոփոխություններ, որովհետեւ, ճիշտ է, ես ինձ շատ սիրում եմ, երբ նայում եմ հայելու մեջ, բայց, ըստ իս, կնոջ համար հաճելի են արտաքնային նորությունները: Այս պահին շիկահեր եմ, բայց պետք է ասեմ, որ սա առաջիկա ոճիս ընթացքի արդյունքն է, շուտով վարսերս կլինեն ավելի սպիտակին մոտ երանգով, ինչը հիմա շատ ակտուալ է: Հուսամ, որ նոր ոճափոխությունը ինձ հաջողություն կբերի ու այդ վարսերի գույնն ինձ չի ծերացնի, քանի որ հոգիս, միեւնույն է, երիտասարդ է:

Անիկնոջ կյանքում առանձնահատուկ տեղ ունի տղամարդըընտանիքըերեխան... այսամենն ունենալն, իհարկե, ճակատագրի ձեռքերում էբայց շատ հաճախ մենք ինքներսարհեստական խոչընդոտներ ենք ստեղծում մեր վախերովմեր բծախնդրությամբԵրբեւէմտածե՞լ եք այս հարցի շուրջայս առումով ներքին անհանգստություն չունե՞ք:

- Տղամարդը, ընտանիքը, երեխան, իհարկե, առանձնահատուկ տեղ ունեն, բայց այն դեպքում, երբ խոսքը իդեալական ընտանիքի մասին է՝ իր թերություններվ: Հիմա, ցավոք, շատ բաներ է փոխվել, եւ մենք էլ, այդ ամենին ականատես լինելով, ինչպես նշեցիք, ունենք վախեր: Բացի այդ վախերը, տարիքի հետ կապված փոխվում է մտածելակերպդ ու արժեհամակարգդ, եւ դրանից ելնելով էլ ընտանիք կազմելու հարցը բարդանում է: Ասում են՝ պետք է սիրահարվելուց հետո շուտ ամուսնանալ, որպեսզի շատ բաներ չնկատես, իսկ երբ չի ստացվում շուտ ամուսնանալ, ապա տարիքի հետ շատ ավելին ես նկատում ու հասկանում: Արդյունքում գալիս ես այն մտքին, որ քեզ ոչ մեկ պետք չէ: Իհարկե, ինքս էլ երբեմն այդպես եմ մտածում, բայց նաեւ խորապես գիտակցում եմ ընտանիք կազմելու կարեւորությունը: Տեսակով ես այնպիսինն եմ, որ սիրում եմ ամեն հարցում իդեալական իրավիճակ եւ դա վերաբերվում է նաեւ ընտանիքին: Եթե այս հարթության մեջ կան թերություններ, ապա ինձ համար ավելի լավ է չլինի այդ ընտանիքը: Ես երբեք չեմ կարողանա հասկանալ այն տղամարդակնց, ովքեր ամուսնանալուց հետո դավաճանում են իրենց կանանց ու համարում են, որ իդեալական ընտանիք ունեն: Ես չեմ հասկանում այն կանանց, ովքեր ամուսնանում են չսիրելով ու կարողանում են մինչեւ կյանքի վերջ դավաճանելով մնալ նրա կողքին: Հավատացեք՝ նման բոլոր ընտանիքների երեխաներն ունեն ներքին հոգեբանական խնդիրներ: Այս ամենը չէի կարող գիտակցել 20 տարեկանում, բայց երբ կյանքդ ապրում ես ու ոչ միայն լսում ես, այլեւ տեսնում ու զգում, ապա շատ ավելին ես գիտակցում: Երբեւէ չեմ հասկացել այն զույգերին, ովքեր իբրեւ թե հանուն երեխաների գնում են զոհաբերության ու շարունակում են ապրել չստացված ընտանիքում: Ես երբեք չեմ հայտնվի այդ իրավիճակում: Այս պատճառով իմ կյանքում ամուսնություն կլինի այն ժամանակ, երբ զգամ, որ այդ տղամարդուն ուզում եմ իմ ողջ կյանքում տեսնել, եւ ես էլ իր համար կլինեմ օրինակելի կին: Ես ունեմ օրինակելի կնոջ նախապայմանները, պարզապես ամեն մեկին այն չեմ ուզում շռայլել:

Անիդուք կայացած երգչուհի եքունեք ճանաչումսերերկրպագուներԻ՞նչ երազանքունեքոր այդպես էլ անկատար է մինչ օրս ու դուք շարունակում եք պայքարել՝ դրանհասնելու համար:

- Յուրաքանչյուր թվացյալ կայացած մարդու համար կան շատ-շատ երազանքներ, որոնք ինձ համար նպատակային են: Իհարկե, կարող եմ շատ առումով ինձ կայացած համարել, բայց դեռ շատ երիտասարդ եմ ու անելիքներ էլ շատ կան, այնպես որ բազում կետեր կան իմ կյանքում, որոնք դեռեւս անկատար են: Նպատակներս շատ են, որոնց իրագործման համար պետք են կյանքիս տարիներն ու մի փոքր ավելի շատ աշխատասիրություն:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan