Չեխիայի ոստիկանությունը Skoda-ից Hyundai-ի կանցնի
INTERNATIONAL NEWSՉեխիայի ոստիկանության Skoda մեքենաներն առաջիկայում կփոխարինվեն Hyundai-ներով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ Չեխիայի ոստիկանության համար 616 ավտոմեքենաների մատակարարման մրցույթը, վստահաբար, կհաղթի Hyundai-ն: Հարավկորեական ընկերությունն ավելի շահավետ գին եւ լայն տեսականի է առաջարկել:
Ըստ Idnes.cz-ի՝ 1993 թվականից Skoda ընկերությունը չեխական ոստիկանությանը շուրջ 17 հազար մեքենա է մատակարարել: Ընկերությունը նաեւ մեքենաների ոստիկանական տարբերակներ է պատրաստում Լեհաստանի, Սլովակիայի, Ավստրիայի, Հունգարիայի եւ Իսրայելի համար:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



