Հնդկաստանը Brahmos հրթիռների հեռահարությունը հասցրել է 400 կմ-ի
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպությունը հաջողությամբ փորձարկել է Brahmos հրթիռների ռուս-հնդկական տարբերակը, որի հեռահարությունը հասցվել է ավելի քան 400 կիլոմետրի: Այս մասին հայտնել է Brahmos ընկերության տնօրեն Սուդհիր Միշրան:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հրթիռների հեռահարությունը մեծացնելու որոշումը կայացվել է 2016 թվականին Գոայում անցկացված Ռուսաստան-Հնդկաստան գագաթաժողովի ժամանակ:
Brahmos գերձայնային թեւավոր հրթիռները Հնդկաստանում մշակվում են ռուսական ընկերությունների մասնակցությամբ: Այն նախատեսված է ցամաքային, ծովային եւ օդային բազավորման համար: Ցամաքային տարբերակն արդեն ներառվել է Հնդկաստանի բանակի սպառազինությունում, ներկայում փորձարկում են հրթիռների ծովային տարբերակը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



