Բրազիլիայում մեղուները թոշակառուի են սպանել
INTERNATIONAL NEWSԲրազիլիայում թոշակառու կինը մահացել է, երբ մեղուները նրան ավելի քան 500 անգամ խայթել են, հայտնում է Metro-ն:
Մեղուների պարսը 84-ամյա Դիվինա Անբրոզիո դե Խեսուսի վրա է հարձակվել, երբ նա իր տնից ոչ հեռու անտառում ցախ էր հավաքում: Պարբերականի տեղեկություններով՝ կինն անզգուշաբար անհանգստացել է փեթակները: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 2-ին, սակայն այս մասին լրատվամիջոցները միայն հիմա են հայտնել:
Տուժողին նկատել են մեղուների հարձակման պահին: Ականատեսը փրկարար ծառայություն է կանչել: Փրկարարները, սակայն, 30 րոպե շարունակ կնոջն օգնել չեն կարողացել, մինչեւ չեն հեռացրել միջատներին: Նա մահացել է հիվանդանոցում հաջորդ օրը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



