Պեսկով. Հնարավոր է՝ Պուտինը եւ Թրամփը հուլիսին հանդիպեն
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սպիտակ տան տեր Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է կայանալ «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի շրջանակներում, որը կանցկացվի ամռանը Գերմանիայում կամ դեռեւս մինչեւ այն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ CNN-ի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Եթե ավելի վաղ գագաթնաժողովի շուրջ համաձայնության չհասնենք, ապա ենթադրվում է, որ նրանք կհանդիպեն հուլիսի սկզբին համբուրգում՝ G20-ի գագաթնաժողովում: Քանի որ դա կլինի առաջին վայրը, որտեղ նրանք միաժամանակ կգտնվեն»,- ասել է Պեսկովը: «Իսկապես կարեւորն այն է, որ նրանք դեմ առ դեմ կնստեն եւ կխոսեն»,- նշել է Պեսկովը երկու առաջնորդների հնարավոր հանդիպման մասին խոսելիս:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



