Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են 5 մլն միգրանտի արտաքսել
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են արտաքսել բնակչության 20%-ին՝ 5 մլն ապօրինի միգրանտների: Գաղափարը քննարկվում է երկրի Խորհրդատվական վեհաժողովում (Շուրա): Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Al Hayat-ը:
Ըստ պարբերականի՝ նախաձեռնությունը պատգամավոր Սադիք Ֆադելինն է: Իշխանություններին մտահոգում է այն փաստը, որ միգրանտները սաուդյան հպատակություն կպահանջեն:
2013 թվակակնին Սաուդյան Արաբիայի իշխանություններն ապօրինի միգրանտներին պարտավորեցրել էին հեռանալ երկրից: Այդ ժամանակ երկրում շրջայցեր էին սկսվել՝ նպատակ ունենալով բացահայտել եկվորներին, իսկ միգրանտների վարձող գործատուներին եւ նրանց վարձով բնակարան տրամադրողներին պատժամիջոցներ են սպառնում:
Այն ժամանակ շուրջ 900 հազար ապօրինի միգրանտներ երկարացրեցին ժամկետանց վիզաները:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



