Աբխազիայի խորհրդարանական ընտրությունները կայացել են բոլոր 35 ընտրատարածքներում
INTERNATIONAL NEWSԱբխազիայի խորհրդարանական ընտրությունները կայացել են բոլոր 35 ընտրատարածքներում, հայտնել են Աբխազիայի ԿԸՀ-ից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բոլոր 35 ընտրատարածքներում ընտրություններին մասնակցությունը 25 տոկոսը գերազանցել է, ինչը նշանակում է, որ ընտրությունները կայացել են բոլոր 35 ընտրատարածքներում»,- լրագրողներին ասել է ԿԸՀ-ի անդամ Ելենա Լաբախուան:
Աբխազիայի միամանդատ պալատում տեղ ունենալու համար պայքարում էին 137 թեկնածուներ: Նրանցից 113-ն առաջադրվել է նախաձեռնողական խմբերի կողմից, իսկ 24-ը՝ կուսակցությունների կողմից. «Աբխազիայի ժողովրդական համախմբման ֆորում» (6 թեկնածու), «Ամցախարա» (7 թեկնածու), «Աինար» (8 թեկնածու) եւ «Արդարության եւ զարգացման ժողովրդական ճակատ» (3 թեկնածու):
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



