Մակրոնը եւ Լը Պենը դեմ են Ֆրանսիայում թուրք քաղաքական գործիչների հանրահավաքների անցկացմանը
INTERNATIONAL NEWS «Ազգային ճակատ» ֆրանսիական կուսակցության առաջնորդ եւ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Լը Պենը հանդես Է եկել երկրի տարածքում թուրք քաղաքական գործիչների ելույթների դեմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա գրել Է Twitter միկրոբլոգների ցանցի իր Էջում:
«Ինչու՞ պետք Է մենք մեր երկրում հանդուրժենք այն, ինչից հրաժարվում են մյուս ժողովրդավարական երկրները: Ո՛չ թուրքական ընտրարշավին Ֆրանսիայում»,- հայտարարել Է Լը Պենը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը ցանկություն Է հայտնել, որ Եվրամիության անդամ երկրները միասնական դիրքորոշում ունենան իրենց տարածքում թուրք քաղաքական գործիչների ելույթների արգելման հարցում: Նա նաեւ գերադասել Է, որ Եվրամիությունը որոշի ամենուրեք արգելել նմանօրինակ ելույթները:
Մարտի 12-ին հայտնի Է դարձել, որ Ֆրանսիայի իշխանությունները թույլատրել են հանրահավաքի անցկացումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլիի մասնակցությամբ: Հանդիպումը տեղի Է ունեցել Մեցում եւ հավաքել Է շուրջ հազար մարդ: Այն փաստը, որ Ֆրանսիայի իշխանությունները թույլատրել են միջոցառումը երկրի տարածքում, քննադատության տարափ Է հարուցել ֆրանսիական աջ ընդդիմության կողմից: Մասնավորապես, այն կարծիքն Է հայտնվել, որ այս կերպ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը խախտել Է եվրոպական համերաշխության սկզբունքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89



