Սիրիայում ռեկորդային թվով երեխաներ են սպանվել. ՄԱԿ
INTERNATIONAL NEWS Սիրիայում 2016 թվականին ռեկորդային թվով երեխաներ են սպանվել հակամարտության ընթացքում, ինչի մասն վկայում Է ՄԱԿ-ի նոր հաշվետվությունը: Կազմակերպության մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ անցյալ տարի Սիրիայում սպանվել Է ավելի քան 650 երեխա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հարյուրավոր երեխաներ Էլ մահացել են հիվանդություններից, որոնք կարելի Էր բուժել անհրաժեշտ դեղորայքի եւ բուժօգնության առկայության դեպքում, նշվում Է զեկույցում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաշվետվությունը հրապարակվել Է Սիրիայում զինված հակամարտության սկսվելու վեցամյակի նախաշեմին:
Մանկական հիմնադրամի տվյալներով՝ անցյալ տարի առնվազն 851 երեխաներ հարկադրված են եղել զինված խմբավորումների կազմում մասնակցել մարտական գործողություններին, ինչը կրկնակի ավելի Է, քան մեկ տարի առաջ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



