Հարավային Կորեայում եւս մեկ վարժանքներ են սկսվել ԱՄՆ-ի մասնակցությամբ
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զինված ուժերը սկսել են Key Resolve համատեղ հրամանատարաշտաբային վարժանքները, որոնք կոչված են ստուգել արտակարգ հանգամանքների դեպքում Կորեական թերակղզու շրջանում ամերիկյան զորքերի օպերատիվ իրազեկման հնարավորությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշում Է Kyodo լրատվական գործակալությունը, դրանք կընթանան Foal Eagle խոշոր դաշտային զորավարժություններին զուգահեռ, որոնք անցկացվում են մարտի 1-ից: Դրանց մասնակցում են բոլոր զորատեսակները:
Սեուլյան մամուլի տվյալներով՝ Foal Eagle զորավարժությունների ընթացքում փորձարկվում Է «5015 օպերատիվ պլանը», որը ԿԺԴՀ-ի հրթիռային եւ միջուկային բազաներին հարվածներ Է նախատեսում արտակարգ հանգամանքների դեպքում: Կողմերը նաեւ վարժանքներ են անցկացնում հահահրթռային պաշտպանության բնագավառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



