Ում պատվին է Կարգին Հայկոն անվանակոչել չորրորդ որդուն
PHOTOTert.am Life–ը գրում է
Դերասան Կարգին Հայկոն՝ Հայկ Մարությանը, կրկին հայր է դարձել։ Անձնական կյանքին վերաբերող նորությունների մասին խոսել Հայկոն չի սիրում, սակայն Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ կինը՝ Իվան, դերասանին արու զավակ է պարգևել։
Ի դեպ, Հայկն ու Իվան մինչև վերջին պահը չէին պարզել երեխայի սեռը՝ ցանկանալով անակնկալ մատուցել իրենք իրենց: Բազմազավակ հայրիկը մինչև ուշ գիշեր քեֆ է արել հարազատների հետ և տոնել փոքրիկի ծնունդը։
Հայկոն իր որդուն անվանակոչել է Արման՝ ի պատիվ եղբոր՝ «Կարգին» փրոդաքշընի ռեժիսոր Արման Մարությանի։ Զույգը ևս երեք երեխա ունի՝ Ալիսան, Արթուրը և Ադելը։ Չորրորդ երեխայի ծննդից հետո Հայկոն լիարժեք բազմազավակ հայր դարձավ։
Նշենք, որ Հայկի կինն ազգությամբ չեխ է: Զույգը ծանոթացել է 2004 թվականին, երբ Իվան որպես կամավոր աշխատում էր Սպիտակում՝ «Կարմիր խաչի» առաքելության կազմում: