Մալայզիայի իշխանությունները երեք շաբաթ են տվել Կիմ Չեն Նամի ընտանիքին նրա մարմինը վերցնելու համար
INTERNATIONAL NEWSՄալայզիայի իշխանությունները հայտնել են, որ երեք շաբաթ են տալիս սպանված Կիմ Չեն Նամի ընտանիքին նրա մարմինը Քուալա Լումպուրի դիարանից վերցնելու համար, ուր այն բերվել Է դատաբժշկական բոլոր փորձաքննություններն ավարտելուց հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս հայտարարությունն արվել Է երկրի առողջապահության նախարար Սուբրամանիամ Սաթհասիվամը:
«Մենք գիտենք, որ նա ունի կին, երեխաներ եւ այժմ, երբ մարմինը նույնականացված Է, հույս ունենք ստանալ Կիմ Չեն Նամի ընտանիքի շուտափույթ պատասխանը»,-ասել Է գերատեսչության ղեկավարը: Ընդսմին նա նշել Է, որ իշխանությունները պատրաստ են սպասել «երկու-երեք շաբաթ»: Եթե այդ ընթացքում պաշտոնական դիմում չստացվի, ապա «վարչապետի գրասենյակի, ներքին գործերի, արտաքին գործերի, ինչպես նաեւ առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները համատեղ որոշում կընդունեն, թե ինչ հետագա քայլեր են ձեռնարկելու»:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ ճապոնական կողմը Մալայզիայի ոտիկանությանն Է փոխանցել անցած ամսին Քուալա Լումպուրում մահացած Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր մատնադրոշմները:
Կիմ Չեն Նամի մատնադրոշմները ճապոնացի իրավապահներն ստացել Էին տակավին 2001 թվականին, երբ նա փորձել Էր Ճապոնիա թափանցել կեղծ փաստաթղթերով, բայց ձերբակալվել Էր ու արտաքսվել երկրից:
Կիմ Չեն Նամը մահացել Է փետրվարի 13-ին Քուալա Լումպուրի օդանավակայանից հիվանդանոց տեղափոխման ճանապարհին: Մալայզիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մահը վրա Է հասել արգելված նյարդակաթվածահարական նյութի ներգործության հետեւանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank’s Nor Nork branch has reopened
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
The Power of One Dram — to Mathemik NGO
4
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
5
Winter adventures continue at Myler: Idram&IDBank



