Խաղա, պարիր, պատկերացրու. Արծվիկի արխիվային լուսանկարը
PHOTOՉնայած այս օրերի զբաղվածությանը, «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկը չի մոռանում երկրպագուներին պատմել նաեւ իր մանկության մասին:
Երգչուհին Instagram-ում հրապարակել է արխիվային լուսանկար, որում դաշնամուր է նվագում. դեռ մանկուց Արծվիկը կապված է եղել երգի եւ երաժշտության հետ:

«Խաղա, պարիր, պատկերացրու»,- երգչուհին այսպես է մեկնաբանել լուսանկարը:
Նշենք, որ արդեն ընտրվել է այն երգը, որով մեր ներկայացուցիչը ելույթ է ունենալու «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթում. «Fly with me» (Թռչիր ինձ հետ)՝ այսպես է կոչվում Արծվիկի եվրատեսիլյան երգը: Երգն ու տեսահոլովակը հանրության դատին է հանձնվելու մարտի 18-ին:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
3
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



