Yerevan, 01.April.2026,
00
:
00
BREAKING


Թուրքիան ռիսկային խաղ է խաղում Եվրոպայի հետ. Ռուբեն Սաֆրաստյան

INTERNATIONAL NEWS

 Թուրքիան ռիսկային խաղ է խաղում Եվրոպայի հետ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԳԱԱ  արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` անդրադառնալով Թուրքիայի և եվրոպական երկրների հարաբերությունների սրմանը` կապված Եվրոպայում Թուրքիայի սահմանադրական հանրաքվի քարոզչության արգելքների հետ:

«Ինչպես տեսնում ենք, այժմ Եվրոպայի կողմից իրականացվում է Թուրքիային տնայնացնելու գործընթաց: Դա տասնյակ տարիներ տեղի է ունենում, սակայն արդյունք չի տալիս: Թուրքիան իրեն թույլ է տալիս այնպիսի հայտարարություններ, որոնք ընդունված չեն եվրոպական դիվանագիտական պրակտիկայում»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Եվրոպական տարբեր երկրների ու Թուրքիայի հարաբերություններում լարվածություն կա, այդուհանդերձ, թուրքագետը չի շտապում ասել, որ Եվրոպան Թուրքիայից հեռանում է: Կան բացասական երևույթներ, սակայն, Ռուբեն Սաֆրաստյանն առաջարկում է դիտարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը: Մերկելը նշել էր, որ Թուրքիան Եվրոպային անհրաժեշտ է, հետևաբար կխուսափեն այնպիսի քայլերից, որոնք էլ ավելի կսրեն հարաբերությունները:

«Եվրոպան կամուրջները չի այրում Թուրքիայի հետ հարաբերություններում: Պատճառները տարբեր են`Թուրքիայի աշխարհաքաղաքական գործոնը, այդ երկրի ռազմական հզորությունը, տնտեսական աճը, նրա ներգրավվածությունը տարածաշրջանային գործընթացներում, դրանից բացի, Թուրքիայի միջոցով միգրացիոն հոսքերը կառավարելի դարձնելը: Այս առումով Թուրքիան կարևոր է Եվրոպայի համար: Դրանից բացի, ինչպես գիտենք, Թուրքիան միլիոնավոր քաղաքացիներ ունի Եվրոպայում, որոնց փորձում է օգտագործել երկրի ներսում իր խնդիրները լուծելու համար, և չի բացառվում, որ հետագայում նրանց օգ տագործի Եվրոպայի դեմ: Հետևաբար, Եվրոպան փորձում է լեզու գտնել Թուրքիայի հետ»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Ինչո՞ւ է Թուրքիան այդպիսի քայլերի դիմում, Եվրոպայի հետ խոսում սպառնալիքի լեզվով: Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ խաղադրույքներն է բարձրացնում:

«Թուրքիան նախկինում ևս նման քաղաքականություն է իրականցրել Իսրայելի, Ռուսաստանի Սիրիայի հետ: Նույն քայլերը փորձում է իրականացնել Եվրոպայի հետ: Սա արկածախնդրային քաղաքականություն է: Նա բարձրացնում է խաղադրույքները և ավելի ռիսկային խաղի է գնում Եվրոպայի հետ հարաբերություններում: Մինչև հիմա տեսնում ենք, որ Թուրքիային դա հաջողվել է, այժմ էլ փորձում է ավելի շատ բան պոկել Եվրոպայից»,-ասաց նա` ընդգծելով, որ Թուրքիան չի համապատասխանում Եվրամիության արժեքներին:  

Եվրոպայում Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի քարոզչության արգելքներով պայմանավորված Թուրքիայի և եվրոպական մի շարք երկրների հարաբերություններում սրացում է նկատվում: Կատարվածի առնչությամբ նախագահ Էրդողանը սպառնալիքներէ հնչեցրել եվրոպացի գործիչների հասցեին: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը հայտարարել է, որ Թուրքիան, գերմանական կառավարության քայլերը նացիստական գործելաոճին նմանեցնելով, հատել է կարմր գիծը:

 

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network