Թաիլանդում Փղերի ազգային օրը մրգերի շվեդական սեղաններ են գցել նրանց համար
SOCIETY Մարտի 13-ին Թաիլանդում բանող եւ վայրի փղերի համար մրգերի «շվեդական սեղաններ» են գցել Փղի ազգային օրվա առթիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Երրորդ ազգային հեռուստաալիքը:
Փղերի բոլոր տուրիստական «ավաններում» եւ փղերի կրաալներում (այն վայրերում որտեղ բուծում եւ վարժեցնում են բանող փղերին) այդ օրը կրոնական արարողություններ են կազմակերպում փղերի կարմայի բարելավման համար, քանի որ թաիլանդցի շատ բուդդայականներ կարծում են, թե փիղը կենդանու տեսքով հոգու վերածնման վերջին աստիճանն Է դրա մարդ ծնվելուց առաջ:
Պաշտոնական տվյալներով՝ Թաիլանդում կա 2,7 հազար բանող եւ ավելի քան 3,5 հազար վայրի փիղ: Մարտի 13-ին իշխանությունները հայտարարել են, որ արգելոցների մեծ մասը, որոնցում վայրի փղեր են ապրում, դրանց գլխաքանակն անշեղորեն աճում Է:
Փիղը համարվում Է Թաիլանդի ազգային խորհրդանիշներից մեկը: Փղի օրը Թաիլանդում տոնում են 1998 թվականից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



