Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Մարդը միշտ սիրո կարիք ունի, ու բնավ կարևոր չէ՝ սիրահարվել ես քեզնից շատ մեծի, թե փոքրի. Նարինե Պետրոսյան

LIFE
Ինչպես հայտնի է՝ օրերս Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ «Սերը տարիք չի հարցնում» ֆրանսիական իրավիճակային կատակերգության  պրեմիերան: 2 գործողությամբ այս ներկայացման դերասանական կազմում են Մարիամ Ադամյանը, Գոհար Իգիթյանը, Արտաշես Մխիթարյանը, Նարինե Պետրոսյանը եւ Հրաչյա Հարությունյանը, ով եւ բեմադրել է  ներկայացումը:
Life.panorama.am-ը «Սերը տարիք չի հարցնում» կատագերկության, դերասանական կազմի եւ հանդիսատեսի արձագանքի մասին խոսել է դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ:
 
««Սերը տարիք չի հարցնում» ներկայացման անվանումն արդեն պատմում է, թե ինչի շուրջ է պատմությունը ծավալվում: Կարծում եմ՝ ցրտաշունչ ձմռանից հետո սա շատ տեղին ներկայացում է, քանի որ մարդն իր տեսակով երեկարշունչ ձմռանից հետո նոր ապրումների, հույզերի ու կրքերի կարիք է ունենում: Ներկայացումը հենց այս մասին է, որ յուրաքանչյուր մարդ, անկախ իր տարիքից, ցանկություն ունի նոր էմոցիաներ ապրել, քանի որ դա մարդուն ուժ ու կյանք է տալիս: Ըստ իս՝ ներկայացումը դիտելիս ոչ թե պետք է կենտրոնանալ տարիքային տարբերության, այլ սիրո առկայության փաստի վրա, որովհետեւ մարդը միշտ սիրո կարիք ունի, ու բնավ կարեւոր չէ՝ սիրահարվել ես քեզնից շատ մեծի, թե փոքրի: Գլխավորը կյանքում սիրո առկայությունն է, այդ ժամանակ մնացյալ ամեն բան երկրորդական է դառնում»,- պատմեց Նարինեն: Նա մարմնավորում է Ջուլիային, ով գլխավոր դերակատարի՝ Էդուարդ Կոլումբիի դուստրն է ու սիրահարված է իրենից տարիքով մեծ բանաստեղծի:
 
Ըստ Ֆրանսիացի դրամատուրգ ժան Կլոդ Իսլերի պիեսի սյուժեի՝ 20-ամյա ուսանողուհի Սառան սիրահարված է իր դասախոսին՝ Էդուարդ Կոլումբին։ Միաժամանակ, 52-ամյա պրոֆեսորին հանգիստ չի տալիս նախկին կինն ու պարբերաբար ներխուժում է նրա կյանք։ Կինն էլ իր հերթին փորձում է նոր կյանք սկսել իրենից երիտասարդ տղայի հետ։ 
 
Խոսելով փորձաշրջանից՝ Նարինեն պատմեց.
 
«Նախ պետք է ասեմ, որ ինձ համար միշտ մեծ պատիվ ու նաեւ պատասխանատվություն է աշխատել Հրաչյա Հարությունյանի հետ, քանի որ նրա նման արտիստի եւ մարդ տեսակի մեր իրականության մեջ հազվադեպ կարելի է հանդիպել: Մեծ հաճույք է նրա նման մարդու հետ շփվելն ու նրանից ինչ-որ բան սովորելը: Այնպես, որ փորձաշրջանը շատ հետաքրքիր ու բուռն է անցել, անգամ եղել են իրավիճակներ, երբ ես որոշ մտավախություններ եմ ունեցել, բայց, վստահելով Հրաչյա Հարությունյանի խոսքին, չեմ սխալվել: Փորձաշրջանի մասին խոսելիս՝ կհիշեմ նաեւ Մարիամ Ադամյանի հետ աշխատանքը, ում հետ առաջին անգամ էինք աշխատում: Քանի որ երկուսս էլ մարմնավորում էինք 19-20 տարեկան աղջիկների, ետնաբեմում մենք միշտ մարզվում էինք, որոնք շատ զավեշտալի էին անցնում: Մարիամը նույնիսկ մեկ անգամ կատակելով ասաց, որ կցանկանար առաջիկայում եւս մեկ ներկայացման մեջ աշխատենք միասին, որպեսզի շարունակենք մարզվել»:
 
Նարինե Պետրոսյանի խոսքով՝ արդեն իսկ հնչել են բազում կարծիքներ, որոնցից ստեղծագործական թիմն էլ ավելի է ոգեւորվել.
«Պրեմիերայից հետո արդեն իսկ նշանակվեցին նոր օրեր, որոնց տոմսերը գրեթե սպառված են: Ի դեպ՝ նախկինում չէր պլանավորվում, որ այդքան շատ կխաղանք այս ներկայացումը, սակայն ընթացքում հասկացանք, որ այն բավականին սիրվեց: Մենք արդեն իսկ լսել ենք բազում լավ արձագանքներ, ինչը անչափ ոգեւորիչ է. ինքս շատ շնորհակալ եմ բարձր գնահատականի համար»,- ավարտեց դերասանուհին:
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns