Ո՞ր տարիքում է առավել վտանգավոր ալկոհոլի չարաշահումը
PHOTOՄասնագետները բացահայտել և պարզել են, եր միջին տարիքում ալկոհոլի չարաշահումը կարող է ինսուլտի առաջացման հիմնական պատճառ դառնալ: Գիտնականները նման եզրահանգման են եկել 43 տարի շարունակ 11 644 շվեդ երկվորյակների շրջանում անցկացրած ուսումնասիրության արդյունքում: Նրանք պարզել են, որ միջին տարիքում օրական ավելի, քան երկու չափաբաժին ալկոհոլային խմիչքի օգտագործումն ավելի է մեծացնում գլխուղեղի կաթվածի վտանգը, քան զարակերակային բարձր ճնշումը և շաքարային դիաբետը:
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ոգելից խմիչք չարաշահողների շրջանում ուղեղի կաթված ստանալու վտանգը 34 տոկոսով ավելի մեծ է, քան չափավոր օգտագործողների շրջանում:
Մասնագետները բացահայտել են, որ 50-60 տարիքային խմբի մարդկանց շրջանում հենց ալկոհոլն է համարվում ինսուլտի առաջացման գլխավոր պատճառ: Ավելի բարձր տարիքում՝ մոտ 70 տարեկանում, ինսուլտի առաջացման հիմնական պատճառներ են հանդիսանում զարկերակային ճնշումն ու դիաբետը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: