Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Հայ–թուրքական ոչ ստանդարտ լուծումնե՞ր. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանի տարածաշրջանային բուռն իրադարձությունների համատեքստում բավականին ուշագրավ էր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների: Թվում է` այս հայտարարությունը քաղաքական հիմք չունի: Ինչո՞ւ հանկարծ մեր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեց Թուրքիային: Նալբանդյանի հայտարարությանը թույլ, բայց արձագանքեցին Թուրքիայից, թե մենք էլ ենք կողմ, միայն թե կա մի բայց: Ու էլի նույն բանն ասացին Ղարաբաղի մասին:

Նալբանդյանին հաջորդեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Վալդայ» ակումբի արտագնա նիստի ընթացքում նա հայտարարեց, որ «չնայած նրան, որ Թուրքիան սերտ կապեր ունի Վրաստանի և եղբայրական հարաբերություններ Ադրբեջանի հետ, Թուրքիային չի կարելի համարվել տարածաշրջանային խաղացող», որ «Հայաստանին ենթարկելով շրջափակման, փակելով պետական սահմանը Թուրքիան ինքն իրեն մեկուսացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանից»:

Այս հայտարարությունները հետաքրքիր նրբերանգներ են ստանում ներկայիս զարգացումների խորապատկերում: Ի մասնավորի:

Այսօր Թուրքիան հայտնվել է իր իսկ լարած խաղի թակարդում: Փաստացի հանդես գալով որպես Մերձավոր Արևելքում սիրիական պարտիայի նախաձեռնող, այդ երկիրը համարում էր, որ սկսում է պատմական նշանակության մեծ խաղ: Իսկապես պատմական մակարդակի գործողություններ են տեղի ունենում: Բայց Թուրքիան այսօր ստիպված է կռվել մի քանի ճակատով: Նա փաստացի պատերազմում է Սիրիայում, մեղմ ասած, լավ հարաբերություններ չունի Իրանի հետ` պայմանավորված կրկին Սիրիայով, իր երկրի ներսում պայքարում է Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ, ԻԼԻՊ–ի դեմ, ռազմաքաղաքական դաշինք է փորձում ստեղծել Ռուսաստանի հետ և ստանալ նրա աջակցությունը քրդական հարցում, որը կարող է «պայթեցնել» Հայաստանի հետ սահմանակից նրա հարավ–արևելյան վիլայեթները:

Ուստի ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ այս պահին Թուրքիան օբյեկտիվորեն շահագրգռված է Հայաստանի` որպես նախևառաջ ՀԱՊԿ–ի և ԵԱՏՄ–ի անդամի հետ հարաբերությունները կարգավորելու հարցով, ինչը նշանակում է, որ շահագրգիռ է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ: Բացի այդ, այն, ինչ հիմա կատարվում է ԵՄ անդամ երկրների, նախևառաջ Գերմանիայի, Նիդեռլանդների, Դանիայի ու Թուրքիայի միջև, ընդամենը այսբերգի գագաթն է, որը, սակայն, ի ցույց է դնում Եվրոպայում հակաթուրքական տրամադրությունների կայուն լինելը: «Նման իրավիճակում Թուրքիայի կողմից «հայկական քայլը» կարող է նկատելիորեն փոխել տրամադրությունները քրիստոնեական Եվրոպայում»,– կարծում է Ս. Տարասովը:

Բայց հիմա Անկարայի համար կարևոր է «օձիքն ազատել» Լեռնային Ղարաբաղի խնդրից այնպես, որ չկորցնի իր դիրքերը Ադրբեջանում: Կարևոր հանգամանք է նաև այն, որ Թուրքիայում գիտեն` տարածաշրջանի հետ Հայաստանի կապերը պայմանավորված են մերձավորաևելյան երկրներում հայկական համայնքների գոյությամբ, որոնք ակտիվորեն մասնակցում են իրենց երկրների հասարակական, քաղաքական ու տնտեսական կյանքին: «Այս առումով միանգամայն տեղին է պատկերանում այն, որ Անկարան ու Մոսկվան կարող են համապատասխան ճնշում գործադրել Բաքվի ու Երևանի վրա` ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ փոխզիջումային լուծումներ գտնելու նպատակով»,– կարծում է վերլուծաբանը: Հնարավոր է, հենց նման ազդակներ են հասել Երևան Էրդողան–Պուտին բանակցություններից:

Ինչ էլ լինի, այս համատեքստում հետաքրքիր է դառնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի այն հայտարարությունը, որ ներկայումս Մինսկի խումբն աշխատում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների նոր ռաունդ կազմակերպելու ուղղությամբ: Բայց բանակցային գործընթացը մեռյալ կետից շարժելու համար անհրաժեշտ կլինեն ոչ ստանդարտ լուծումներ: Երևանն ակնարկում է դրանք: Իսկ ի՞նչ կասի Բաքուն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee