ԱՄՆ-ում ավելի քան 5 հազար ավիաչվերթ Է չեղարկվել ձնամրրիկի պատճառով
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի արեւելյան ափին ավելի քան հինգ հազար չվերթեր են չեղարկվել սաստիկ ձնամրրիկի պատճառով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով FlightAware ավիացիոն պորտալին:
«ԱՄՆ-ի ներսում եւ ԱՄՆ-ից չեղարկված չվերթերի ընդհանուր թիվն այսօր կազմում Է 5348»,- ասված Է կայքում:
Ձնամրրիկը վրա Է հասել ԱՄՆ-ի հյուսիս - արեւելքի համար անոմալ տաք հունվարից եւ փետրվարից հետո, երբ ջերմաստիճանը բազմիցս բարձրանում Էր Ցելսիուսի 20 աստիճանից վեր: Մարտի 13-ին եւ 14-ին սպասվում են սեզոնի համար արտասովոր ցածր ջերմաստիճաններ (Ցելսիուսի մինուս 4 – մինուս 2 աստիճան): Երկրի արեւելյան ափի վատ եղանակի գոտում, ինչպես սպասվում Է, կհայտնվեն տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ:
Ավելի վաղ նշվել Էր, որ, ինչպես սպասվում Է, բացի ատլանտյան ափից, ձյան տեղումներ կլինեն Մեծ հարթավայրերի հյուսիսում եւ այսպես կոչված Միջինատլանտյան տարածաշրջանում: Ձյուն Է սպասվում հյուսիսում Բոստոնից եւ Նյու Յորքից մինչեւ Բալթիմոր եւ Ֆիլադելֆիա, իսկ ձյան եւ անձրեւների միջեւ սահմանը կանցնի Վաշինգտոնից հարավ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



