Շուշան Երիցյանը միջազգային մրցույթում կներկայացնի Արցախը
PHOTOԱռաջին անգան Costa Blanca Fashion Week-International Best Male and Female World մրցույթին կմասնակցի նաեւ Արցախը:
Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը գեղեցկության եւ նորաձեւության մրցույթում կներկայացնի հայտնի մոդել եւ դեասանուհի Շուշան Երիցյանը:
Գեղեցկուհին NEWS.am STYLE-ի հետ խոսեց մրցույթի մասնրամասներից.
«Մրցույթն անցկացվելու է Իսպանիայում` մայիսի 5-15-ն ընկած ժամանակահատվածում: Այն անցկացվելու է 3 փուլով` ազգային հագուստ, լողազգեստ եւ երեկոյան զգեստ: Արդյունքների վրա ազդելու է նաեւ մեր 10-օրյա գործունեությունը մրցույթի շրջանակներում: Մրցույթում ես ներկայացնելու եմ Արցախը, իսկ Հայաստանը ներկայացնելու է իմ շատ սիրելի Մերի Հակոբյանը»,-նշեց Շուշանը` հավելելով, որ արմատներով Արցախից է եւ ԼՂՀ-ն ներկայացնելն իր համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է.
«Քանի որ արմատներով Արցախից եմ եւ այս ասպարեզում էլ փորձ ունեմ, հենց դա հիմք հանդիսացավ, որ որոշվեց, որ ես պետք է ներկայացնեմ Արցախը: Երբեք այսքան ոգեւորված չեմ եղել: Սա ինձ համար սկզբունքային հարց է»:
Շուշանից հետաքրքրվեցինք նաեւ`արդյոք Ադրբեջանը չի մասնակցելու մրցույթին եւ որքանով է հայ գեղեցկուհու անվտանգությունն ապահովված այնտեղ.
«Մրցույթին Թուրքիան է մասնակցելու: Հնարավոր է` սուր արձագանքներ լինեն եւ քաղաքկան ենթատեսքստ տեսնեն, սակայն դա մեզ երբեք չի խանգարել ու չի խանգարի»,-վստահորեն նշեց Արցախը ներկայացնող գեղեցկուհին:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Շուշան Երիցյանի Facebook-ի էջից
Աղբյուրը՝ NEWS.am STYLE