Հասկացա, որ շատ չեզոք ու ոչինչ չտվող հանդիպում էր. Արամ Կարապետյանը՝ Պուտին-Օբամա հանդիպման մասին
POLITICSԱնդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթաժողովում հնչեցրած ելույթին՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Past.am-ի հետ զրույցում ասաց. «Նորմալ եմ գնահատում այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը փորձում է նաև ՆԱՏՕ-ի հետ մերձեցնել հարաբերությունները»:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի գերտերությունների ղեկավարների ելույթներից պարոն Կարապետյանը ստացավ տպավորություն, որ իրավիճակն աշխարհում շատ ծանր է, լուծման ուղիները համարյա հայտնի չեն և ամեն բան դեռ վատթարանալու միտում ունի:
Խոսելով Պուտին-Օբամա հանդիպման մասին՝ ՆԺԿ նախագահը նշեց. «Հասկացա, որ շատ չեզոք ու ոչինչ չտվող հանդիում էր: Ռուսը մի լավ խոսք ունի՝ каждый остался при своем: Այս դեպքում հենց այդ տարբերակն էր»:
Լևոն Փանոսյան
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



