Էլէներգիայի թանկացման դեմ պայքարողներին ֆինանսական աջակցություն է պետք
ECONOMICSԷլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողներին ֆինանսական աջակցություն է պետք Ինչպես վերջերս տեղեկացրել էին, «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է քայլերթ, ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման, որը տեղի կունենա հունիսի 19-ին, ժամը 18:30-ին:
Այսօր՝ հունիսի 11-ին, ցույցի կազմակերպիչներն իրենց ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն են տարածել այն մասին, որ երթն իրականացնելու համար չնախատեսված ծախսեր են առաջացել, որոնց համար բացվել են հաշվեհամարներ:
Past.am-ը զրուցեց կազմակերպիչներից Միհր Ավագյանի հետ, ով նշեց.
- Դրամահավաքը երթի նախապատրաստական աշխատանքների համար է, թռուցիկներ տպելու, պլակատներ պատրաստելու, երթի առջևից գնացող պաստառի, բարձրախոսների մարտկոցների համար: Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի անվան դահլիճի շենքի պատասխանատուներին պիտի գումար տրվի, որպեսզի մեզ հոսանք տրամադրեն:
Մենք սկզբում չէինք ծրագրել հաշվեհամար բացել, անցած երթին մարդիկ իրենց կողմից տրամադրում էին երթին անհրաժեշտ պարագաները, սակայն վերջին պահին պարզվեց, որ Օպերայի շենքին ևս փող պիտի տանք, ու դա արվեց մեր սուղ միջոցների հաշվին: Հետո մտահոգ մարդկանց կողմից առաջարկ եղավ՝ հաշվեհամար բացել ու գումարով օգնել, որպեսի կատարվի երթի համար անհրաժեշտ ծախսերը: Հաշվետվությունը խմբում կդրվի:
Նա նաև նշեց, որ հաշվեհամարը բացվել է երեկ, և հայտարարությունը տարածվել է այսօր, և ամենայն հավանականությամբ, դեռ գումար չկա:
Ակտիվիստները իրենց հայտարարության մեջ մասնավորապես նշում են.
«Հարգելի հայրենակիցներ, ինչպես նախօրոք նշվել է, մենք չունենք որևէ ֆինանսավորում, և ակցիաների համար անհրաժեշտ պարագաները ձեռք են բերվում բոլոր մտահոգ քաղաքացիների միահամուռ ուժերով: Ուստի բոլոր նրանք, ովքեր կցանկանան թռուցիկների, պաստառների և այլ պարագաների համար ծախսվող գումարի հարցում իրենց աջակցությունն ու որոշակի ներդրումն ունենալ, կարող են փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարին.
Ակբա բանկ, Մաքսիմ Սարգսյան
Քարտի համար՝ 9051340208768399
Ամեն բան լինելու է հանրային և բոլոր ծախսերն ու հաշվետվությունը կհրապարակվի խմբում»:
Արուսիկ Տիգրանյան