Հայաստանում բենզինը թանկացել է 9 տոկոսով, դիզվառելիքը՝ 10 տոկոսով
SOCIETYՀայաստանում 2017 թվականի փետրվարին, հունվարի համեմատ գրանցվել է բենզինի գների աճ՝ համապատասխանաբար 9.2%-ով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, փետրվարին հունվարի նկատմամբ ավելացել է նաև դիզելային վառելիքի գները: Գնաճը կազմել է 10.1 տոկոս:
Միևնույն ժամանակ, նախորդ տարվա փետրվարի համեմատ հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 7.3 տոկոսով և 4.9 տոկոսով, իսկ 2016 թվականի դեկտեմբերի համեմատ գրանցվել է 5.6 տոկոս և 10.9 տոկոս գնաճ:
Այս տարվա փետրվարին հունվարի համեմատ 0,2 տոկոս նվազել է անձնական փոխադրամիջոցների համար այլ վառելանյութի գինը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



