Խնձորը մարսողության կարգավորման դարման
PHOTOԽնձորն իր մեջ այնպիսի նյութեր է պարունակում, որոնք կարգավորում են աղիների և լյարդի գործունեությունը։ Նման եզրակացության են հանգել գիտնականները:
Կատարված հետազոտության համաձայն՝ խնձորի պարբերաբար օգտագործումը կարող է կարգավորել աղեստամոքսային տրակտի աշխատանքը, ազատել փորկապությունից, լավացնել ախորժակը և նվազեցնել լեղապարկի քարային հիվանդությունները:

Խնձորում պարունակվող քլորոգենային թթուն կարգավորում է լյարդի աշխատանքը։ Գինու, կիտրոնի և խնձորի թթուները դադարեցնում են փտման գործընթացն աղիներում, իսկ պեկտինն օրգանիզմից դուրս է բերում ծանր մետաղներն ու թունավոր նյութերը:

Մասնագետները խորհուրդ են տալիս առավոտյան` ուտելուց 20 րոպե առաջ, 1-2 խնձոր ուտել կամ ըմպել խնձորի թարմ քամած հյութ:
Նյութը հրապարկման պատրաստեց Past.am-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



