Խորամանկություններ, որ կօգնեն կառուցվածքին համապատասխան աքսեսուարներ ընտրել
PHOTOՀավանաբար, բախվել եք այնպիսի իրավիճակի, երբ տեսնում եք ինչ որ իր, որը շատ է դուր գալիս, սակայն փորձելուց հետո հասկանում եք, որ այն ձեզ չի համապատասխանում։
Cosmo-ն գրում է, որ աքսեսուարները ևս պետք է զգուշությամբ ընտրել։ Պետք է հաշվի առնել մարմնի առանձնահատկությունները։
Ահա մի քանի խորհուրդ, որոնց շնորհիվ կարող եք հեշտությամբ ընտրել այն, ինչ ձեզ համապատասխանում է։
«Եռանկյունաձև» կառուցվածք
Եթե բնությունը ձեզ «եռանկյունաձև» կառուցվածք է շնորհել, ապա պետք է ամեն կերպ ընդգծել նուրբ ուսերն ու դեկոլտեն։ Ձեզ համապատասխանում են խոշոր աքսեսուարներ, հիմնականում խոշոր վզնոցներ ու ականջօղեր։ Ինչպես նաև նախապատվությունը տվեք փոքրիկ, երկրաչափական ձև ունեցող պայուսակներին։ Դրանք կարող են նաև կարճ ու փոքրիկ բռնակներ ունենալ։ Խուսափեք փափուկ պայուսակներից։ Կոշիկների հարցում ընտրեք դասական «նավակներ» կամ խոշոր տակացուով կոշիկներ։
«Շրջված եռանկյունի» կառուցվածք
Դուք չպետք է շատ ուշադրություն հրավիրեք մարմնի վերևի հատվածին։ Առավել կարևոր է ընդգծել ներքևի հատվածը։ Ծանր ու փայլուն թևնոցներն ու խոշոր ժամացույցները հենց այն է, ինչ ձեզ անհրաժեշտ է։ Կարող եք օգտագործել նաև նուրբ գոտիներ։ Նախապատվությունը տվեք ոչ շատ մեծ պայուսակներին, որոնք շղթաներ ունեն։ Եթե երկար ոտքեր ունեք, ապա կարող եք ցանկացած տիպի կոշիկներ ընտրել, նույնիսկ կոպիտ, տղամարդկային ոճով։
«Ուղիղ» կառուցվածք
Ձեր գլխավոր նպատակն այն է, որ մարմինն ավելի կանացի ու նուրբ դառնա։ Ընտրեք երկար վզնոցներ, որոնք ինչ որ քար կամ կուլոն կունենան։ Ձեզ համար շատ կարևոր են գոտիները։ Դրանք պետք է որքան հնարավոր է վառ գույնի լինեն։ Նախապատվությունը տվեք փափուկ ու կլորավուն պայուսակներին։ Կարող եք ընտրել ցանկացած տեսակի կոշիկներ, ինչպես նաև փոքր կրունկով բատիլյոններ։
«Ավազե ժամացույց» կառուցվածք
Փորձեք չփչացնել բնության կողմից տրված կատարյալ կառուցվածքը։ Օգտագործեք նուրբ ու կանացի վզնոցներ ու ականջօղեր։ Նախապատվությունը տվեք երկար շղթա ունեցող պայուսակներին։ Ձեզ համապատասխանում են ինչպես բարձր կրունկներն, այնպես էլ երկարաճիտ կոշիկները։