Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Սա ոչ միայն ուսանելու վայր է, այլև արվեստագետների համար բաց դաշտ. Աբել Աբելյանն՝ իր նորաստեղծ արվեստի դպրոցի մասին

LIFE
Դերասան, ռեժիսոր եւ պորդյուսեր Աբել Աբելյանը Life.panorama.am-ին պատմել է, որ մի քանի օր է, ինչ «Աբելյան արվեստի դպրոցն» իր դռներն է բացել արվեստասերների համար: Մեզ հետ զրույցում նա մանրամասնել է դպրոցի կարեւորության ու ծրագրերի մասին.
 
«Վերջին շրջանում իմ ողջ ուժերն ու միջոցները ներդրել եմ «Աբելյան արվեստի դպրոց»-ի հիմնման ու գործունեության վրա: Այստեղ բավականին լուրջ նախագծեր ենք իրականացնում եւ ապագայի համար էլ շատ ծրագրեր ունենք: Այս դպրոցն իր մեջ ներառում է նաեւ երկար ժամանակ գործող «Քասթինգ սքուլը»՝ Կինոյի եւ հեռուստատեսության դպրոցը: Հիմա մեր առաջնահերթ խնդիրն է ակտիվացնել նորաստեղծ «Մանկական զարգացման ծրագիրը»: Միաժամանակ՝ մեր դպրոցն իր գործունեությամբ ամեն բան անելու է, որպեսզի օգտակար լինի արվեստագետներին. Մենք պատրաստ ենք անվճար ու անշահախնդիր կերպով ցուցահանդեսներ կազմակերպել օրինակ նկարիչների համար, ովքեր ունեն հիանալի գործեր, սակայն ցուցահանդեսի հնարավորություն չունեն, պատրաստ ենք երաժիշտների համար կրկին անվճար կազմակերպել փոքրիկ համերգներ: Մենք պատրաստ ենք տարածք տրամադրել նաեւ տարատեսակ համերգենրի կամ ներկայացումների փորձերի համար:
Այսինքն՝ սա ոչ միայն ուսանելու վայր է, այլեւ արվեստագետների համար բաց դաշտ»,- պատմեց Աբել Աբելյանը:
Երվանդ Քոչար 17 հասցեում գտնվող «Աբելյան արվեստի դպրոց»-ն արդեն 20 օր է ինչ գործում է, բայց հստակ քայլերով փորձում է առաջ շարժվել՝ առաջարկելով խելամիտ ու շահեկան պայմաններ.
 
«Մեր դպրոցը զինված է նորաստեղծ տեխնիկայով, որոնք էլ ավելի շահեկան են դարձնում մեր աշխատանքը: Մեզ համար շատ կարեւոր է «Մանկական զարգացման ծրագիրը»: Սա նախատեսված է 5-11 տարեկան երեխաների համար, քանի որ իմ եւ շատերի խորին համոզմամբ՝ այս տարիքային փուլում երեխաները պարտադիր պետք է արվեստի որեւէ ճյուղում կամ ճյուղերում ինքնադրսեւորվեն: Եւ անգամ կապ չունի՝ հետագայում նա կդառնա պատգամավոր, նկարիչ, թե տնտեսագհետ, միեւնույն է, երեխայի մեջ արվեստի նկատմամբ սերն ու հետաքրքրություն առաջացնելը օգտակար է հենց նրա ընդհանուր զարգացման ու դաստիարակության համար: Ի դեպ՝ խոսքը միայն իմ դպրոցի մասին չէ. Ծնողը պետք է գիտակցի սրա կարեւորությունը եւ ընդհանրապես կապ չունի, թե որ արվեստի դպրոցը կընտրի իր երեխայի զարգացման համար»,- նշեց Աբել Աբելյանն ու շարունակեց.
 
«Մեր դպրոցում ընտրելով, օրինակ,,միայն պարը, երեխան կստանա գիտելիքներ նաեւ դերասանի վարպետության, երգեցողության, էթիկայի եւ այլ առարկաների մասին, ինչպես նաեւ կմասնակցի մանկական յոգային: Սա կօգնի, որպեսզի երեխան հետագայում ինքը որոշի, թե արվեստի, ո՞ր ճյուղն է առավել իրեն հետաքրքրում: Պետք է նշեմ մի շատ կարեւոր հանգամանք եւս՝ մեզ մոտ առաջին երկու դասերը անվճար են. նման քաղաքականությունը դիտմամբ ենք մշակել, որպեսզի, եթե երեխան այլեւս ցանկություն չունենա հաճախել, ծնողը անիմաստ գումար վատնած չլինի, իսկ առաջին երկու դասերի ընթացքում երեխան կհասկանա՝ ուզում է շարունեկել, թե՝ ոչ: Սա կօգնի նաեւ մեր դասախոսներին հասկանալու, թե երեխան, ո՞ր ճյուղին է ավելի համապատասխան»:
 
Մեզ հետ զրույցում Աբել Աբելյանը խոսեց նաեւ դպրոցի գնային քաղաքականությունից.
 
«Ուսումնասիրելով շուկան՝ պետք է փաստեմ, որ մեզ մոտ գները բավականին մատչելի են: Մենք ունենք երկու փաթեթ՝ 12.000 եւ 15.000 դրամ, դասերը շաբաթը երեք անգամ են՝ 1.5 ժամ տեւողությամբ: Մենք ունենալու ենք պրակտիկ դասեր եւս, նաեւ պարբերաբար համերգներ կկազմակերպենք, ինչը էլ ավելի հետաքրքիր կլինի երեխաների համար»,- հավելեց նա:
Զբաղված լինելով իր համար այս կարեւոր աշխատանքով՝ Աբել Աբելյանը նշեց նաեւ, որ որպես դերասան ներկայանալն իր համար այժմ այնքան էլ կարեւոր չէ, թեեւ իր լավ առաջարկից եւս չի հրաժարվի: 
 
«Դերասանի համար ինքնաարտահայտվելը շատ կարեւոր է, բայց քանի որ իմ դպրոցում նաեւ դասավանդում եմ, այդ խնդիրն ինքնաբերաբար չեմ ունենում: Ինձ համար հիմա շատ ավելի կարեւոր է դպրոցիս ու մեր ուսանողների հաջողությունը: Ես մեծ հաճույք եմ ստանում, երբ տեսնում եմ իմ ուսանողին եթերում, զանգում եմ, շնորհավորում, գուցե ուղումներ անում»,- նկատեց նա:
Միաժամանակ՝ Աբել Աբելյանը նպատակ ունի առաջիկայում անձամբ ֆիլմ նկարահանել.
«Իհարկե, ապագայի համար մտքեր ունեմ ֆիլմ նկարահանել: Բայց փորձում եմ քայլ առ քայլ առաջ շարժվել, քանի որ միաժամանկ մի քանի լայնածավալ նախագիծ իրականացնելիս՝ հաստատ մի կողմը կտուժի: Մեր դպրոցում կա ռեժիսորական, օպերատրական բաժիններ եւս, այնպես որ հետագայում մեր մասնագետների, դերասանների հետ շատ աշխատանք ունենք իրականացնելու: Առաջ Աստված՝ ես ամեն ինչ անում եմ լավ արդունք ունենալու համար»,- ավարտեց Աբել Աբելյանը:
 
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns