ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը կգործարկվի մարտի վերջին. Մեյ
INTERNATIONAL NEWS Brexit-ի մասին օրինագիծը թագուհու հավանությունը կստանա առաջիկա օրերին, իսկ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը կգործարկվի մարտի վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը:
«Օրինագիծը, որն ընդունվել Է խորհրդարանի զույգ պալատների կողմից, առաջիկա օրերին կստանա թագուհու հավանությունը: Brexit-ի ընթացակարգը, ինչպես եւ ասվում Էր, կգործարկվի մարտ ամսվա վերջին»,-ասել Է Մեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները, Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի համաձայն, կտեւեն երկու տարի, այնպես որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ն կարող Է լքել 2019 թվականի գարնանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես արդեն տեղեկացվել Է մարտի 13-ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը զիջել Է խորհրդարանի ստորին պալատի եւ կառավարության ճնշմանը եւ հավանություն տվել Brexit-ի ընթացակարգի կիրարկման օրինագծին՝ իր սկզբնական տեսքով, առանց ուղղումների: Ավելի վաղ օրինագծին հավանություն Է տվել Համայնքների պալատը, այնպես որ այժմ օրենքի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ Է միայն Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու համաձայնությունը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



