Ֆրանսուա Ֆիյոնի դեմ քրեական գործ է հարուցվել
INTERNATIONAL NEWSՖրանսիայի դատախազությունը հայտնել է, որ քրեական գործ է հարուցում նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի դեմ։ Նրան կասկածում են ընտանիքի անդամներին ֆիկտիվ աշխատավարձեր վճարելու մեջ, երբ նա պատգամավոր է եղել, փոխանցում է BBC–ն։
Ֆիյոնի նկատմամբ հիմա պաշտոնական հետաքննություն է սկսվել։ Նախագահի թեկնածուի փաստաբանը հավաստիացնում է, որ Ֆիյոնին արդեն մեղադրանք է առաջադրվել։
Նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը մինչեւ վերջերս համարվում էր նախագահական ընտրապայքարի ֆավորիտը, սակայն նրա շուրջ բորբոքված սկանդալի ֆոնին նա հիմա երրորդ հորիզոնական է իջել։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



