Պուտինը երկօրյա այցով մեկնում է Ադրբեջան. Ուշակով
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով (հունիսի 12-13) մեկնում է Բաքու, որտեղ մասնավորապես մասնակցելու է Եվրոպական խաղերի բացման արարողությանը և հավանաբար կհանդիպի ՄՕԿ-ի ղեկավարի հետ: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նրա խոսքերով՝ Պուտինը Բաքվում հանդիպումներ կունենա Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի ու Ռեջեփ Էրդողանի հետ:
Եվրոպական խաղերի բացումը տեղի կունենա այսօր երեկոյան: Ուշակովի խոսքերով՝ Պուտինն Ալիևի հետ կհանդիպի վաղը. «Կողմերը մտադիր են քննարկել երկկողմ համագործակցության, առևտրատնտեսական հարցեր, ինչպես նաև քաղաքական հարցեր և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը»:
Ուշակովը հավելել է, որ փաստաթղթերի ստորագրում նախատեսված չէ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



