Ռուսաստանը եւ Թուրքիան քննարկում են C-400 համալիրների մատակարարման հարցը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանն մարտի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են Անկարային C-400 համալիրների մատակարարման հնարավորությունը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Իզվեստիա» թերթին հավաստել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Թուրքական կողմին հակաօդային պաշտպանության C-400 համալիրների վաճառքի հարցը «քննարկվել Է» Կրեմլում կայացած բանակցությունների ընթացքում, թերթին հայտարարել Է Շոյգուն:
Ինչպես հրատարակությանն ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, «կողմերը շահագրգռված են եւ կշարունակեն խոսակցությունը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



