Գերմանիայի ՆԳ նախարարն անհեթեթ է անվանել Էրդողանի հայտարարությունը
INTERNATIONAL NEWSԳերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերն «անհիմն և անհեթեթ մեղադրանք» է որակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե կանցլեր Անգելա Մերկելն աջակցում է ահաբեկիչներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Գերմանացի նախարարի խոսքով`նման հարձակողական հայտարարությունները միայն մեկ նպատակ ունեն`սահմանադրական հանրաքվեին ընդառաջ Թուրքիան ներկայացնել զոհի կարգավիճակում: Միաժամանակ Մեզիերն ընդգծել է, որ պետք չէ ենթարկվել նմանօրինակ սադրանքներին:
Նա հերքել է Էրդողանի խոսքերն` ասելով, որ թուրքական կողմը 4 հազար 500 ահաբեկչի մասին թղթածրար չի տվել իրենց:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



