Գիտնականները բողկը «սուպեր» մթերք են համարել
LIFEՎերջին շրջանում անցկացված հետազոտութհունների և գիտափորձերի արդյունքների վրա հիմնվելով, գիտնականները խորհուրդ են տալիս կարմիր բողկ ուտել, քանի որ իր հատկությունների շնորհիվ այն լավագույն մթերքի կոչմանն է արժանացել: Այս մասին հաղորդում է Mail Online-ը:

Սննդակարգում բողկի հաճախակի օգտագործումը կարող է օգնել հազի, արյան բարձր ճնշման և ցածր դիմադրողականության դեպքում: Կարմիր բողկում առկա ֆիտոքիմիական միացությունների բաղադրությունը նաև հակաքաղցկեղային ազդեցություն է ունենում:

Բացի այդ, այն հարուստ է վիտամին C-ով և կալիումով, իսկ մանրաթելի պարունակության շնորհիվ բանջարեղենն օգտակար է նաև շաքարախտով և ստամոքսաաղիքային խնդիրներով տառապող մարդկանց համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



