Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Եթե որոշել եմ, էլ հետդարձ չկա». Աստղիկ Սաֆարյանը Երևան վերադառնալու և կողակցի տեսակի մասին

PHOTO

Tert.am Life–ը գրում է

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը այս օրերին Երևանում է։ Երգչուհին Բարսելոնայից վերադարձել է մի շարք աշխատանքներ իրագործելու նպատակով։ Tert.am Life–ի հետ զրույցում  Աստղիկը պատմեց նոր ծրագրերի, միամսյակի ու կողակցի տեսակի մասին։

«Աշխատանքս է ինձ բերել այստեղ, քանի որ պլանավորել եմ բավականին խիտ աշխատանքային գրաֆիկ, որը պահանջում է իմ ներկայությունը և, իհարկե, իմ ներգրավումը գործին։ Շատ շուտով Երևանում պատրաստվում եմ նկարահանել միանգամից 3 տեսահոլովակ։ Այս շրջանում նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Փակագծերը չբացելով՝ միայն կասեմ, որ կնկարահանվեն վերջին «Better Way» ձայնասկավառակիս երգերից մի քանիսի հիման վրա։ Բացի այդ, ստեղծվել են նոր երգեր, ստեղծագործում եմ նաև այլ երգիչների համար, աշխատում եմ իմ ապրանքանիշի նոր հավաքածուի վրա»,– ասաց Աստղիկը։

Երգչուհու ծրագրերի մեջ մտնում է նաև ակումբային համերգ։ Նրա խոսքով`շատ ու շատ այլ ծրագրեր ու նախագծեր կան, որոնք չցանկացավ մանրամասնել։ Աստղիկը նշեց, որ Բարսելոնայի հետ կապված էլ նպատակներ ունի։ «Մեծ է ցանկությունս` Բարսելոնայի հայերին ներկայանալ համերգային ծրագրով։ Այնտեղից նաև շատ առաջարկներ ունեմ`նկարահանվելու իսպանական տարբեր գովազդային հոլովակներում։ Պետք է հասկանամ ինչպես համատեղել, որպեսզի մեկը մյուսին չվնասի»,–ավելացրեց Աստղիկը։

Թերևս, յուրաքանչյուր կին  միամսյակին ցանկանում է ուշադրության կենտրոնում լինել, հատկապես, սիրելիի կողմից։ Աստղիկից հետաքրքրվեցինք՝ մի՞թե նմանատիպ զգացողություն չի ունեցել. «Նման զգացում չեմ ունեցել, միգուցե նրանից է, որ երբեք ուշադրության պակաս չեմ նկատել։ Ես ամեն օր եմ ստանում այդ ուշադրությունը և սերը իմ սիրելի երկրպագուների կողմից, նրանք իրենց ուշադրությամբ և ջերմությամբ միշտ կարողանում են ստիպել ինձ ժպտալ։ Հուսով եմ՝ ես էլ նույնը փոխանցում եմ նրանց իմ երգերով և համերգային գործունեությամբ»։

Երգչուհին պատմմեց, որ Կանանց միջազգային տոնը` Մարտի 8-ը, իր համար աշխատանքային սովորական օր էր, սակայն երկրպագուներն այդ օրը առավել գեղեցիկ դարձրեցին՝ ուղարկելով տարբեր ծաղկեփնջեր, նվերներ անմիջապես մեր տուն. «Ափսոս, ինքս տանը չեմ եղել և անձամբ չեմ կարողացել ընդունել այդ ամենը։ Իսկապես, շնորհակալ եմ բոլոր իմ երկրպագուներին, որ միշտ ուշադրությամբ են պատում ինձ և գնահատում իմ երաժշտությունը։ Ես էլ ստեղծագործում եմ հենց նրանց համար»։

Աստղիկը նշեց, թե ինչպիսին կցանկանա տեսնել իր ընտրյալին. «Կուզեի, որ նա իսկապես լավը լինի, ոչ թե թվացյալ։ Հուսամ՝ այդպիսինն էլ կլինի։ Տղամարդու մեջ չեմ սիրում, երբ խոսքերը չեն համապատասխանում արարքներին։ Ըստ իս` իսկական տղամարդուն դա վայել չէ»։

Երգչուհու խոսքով՝ ինքը փնտրող տեսակ չէ։ «Միգուցե դա է պատճառը, որ դեռ չեմ գտել նրան, բայց դա իմ «ֆորմատը» չէ։ Ես չեմ փնտրում, հակառակը, ինձ կփնտրի և կգտնի նա, ով իրականում նախատեսված է ինձ համար։ Իսկ թե ով կլինի նա, ինձ նույնպես արդեն հետաքրքիր է»,– նշեց երգչուհին։

Ըս Աստղիկի՝ որոշումներ կայացնելիս ինքը երկար է ծանրութեթև անում, բայց երբ որոշում է, այլևս հետդարձ չկա։ «Ես անխախտ հավատարիմ եմ լինում իմ որոշմանը։ Նույն էլ հարաբերություններում է, կարող եմ երկրորդ հնարավորություն տալ, ներել և հասկանալ, սակայն երբ դիմացինս շարունակում է գործել նույն սխալները, շահագործել բարությունս, որոշում եմ`վերջ տալ ամեն ինչ։ Դա նշանակում է, որ կորցնում եմ հարգանքս, վստահությունս ու փոխվում է երբեմնի դրական վերաբերմունքս` դառնալով անտարբեր»,–եզրափակեց Աստղիկը։

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards