Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Ես կարող եմ ինձ ամիսը մեկ կամ երկու անգամ թույլ տալ ուտել այն, ինչն աչքիս համար գրավիչ է. Լիա Զախարյան

LIFE
Դերասանուհի Լիա Զախարյանին հեռուստադիտողն այժմ տեսնում է «Շանթ Պրեմիումի» «Outdance» սիթքոմում:
 
Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է սիթքոմի բնույթից ելնելով՝ պարարվեստում ինքնադրսեւորվելու դժվարությունների, նոր անձնակազմի եւ առողջ ապրելակերպի մասին:
 
«Այս նախագիծը տարբերվում է  հայկական հեռուստաեթերում գործող մյուս սիթքոմներից, քանի որ այն ունի հատուկ թեմատիկա՝ «Պարիր ավելին, քան կարող ես»: Այսինքն, եթե սիթքոմների իմաստներեից մեկն էլ իրավիճակային կոմեդիան է, ապա տվյալ դեպքում իրավիճակները զարգանում են պարի դպրոցում: Այս սիթքոմը հենց պարի դպրոցի ուսանողների, նրանց առեղծվածային կյանքի, կարողությունների, սիրային արկածների մասին է: Ես պետք է մեծ ուրախությամբ փաստեմ, որ մեր սիթքոմն արդեն հասցրել է հետաքրքրել հեռուստադիտողին: Արձագանքներից ամենաշատն ինձ դուր է գալիս այն, որ ասում են դիտելիս՝ չենք ուզում փոխել ալիքը: Մեր իրականության համար սա շատ կարեւոր ձեռքբերում է: Մեզ մոտ հումորն ու տեսարանները գռեհկության չեն հասնում, գույներն աչքի համար հաճելի են, գերխաղ, գերձեւականություն չկա, նաեւ որքան էլ երիտասրադներ են խաղում, բայց այն տարիքային թիրախավորված սահմանափակում չունի»,- նշեց Լիան, ով սիթքոմում տվյալ դպրոցի միակ ուսանողուհին է, ով իրականում պարուհի չէ.
 
«Ես պարի դպրոցի դերակատարներից միակն եմ, որ պրոֆեսոիանալ պարուհի չեմ եւ պարի ասպարեզում երկար տարիների փորձ չունեմ: Միաժամանակ, պետք է նշեմ, որ գրեթե մեկ տարի է, ինչ մենք նախապատրաստվում էինք այս սիթքոմի նկարահանմանը. մենք պարբերաբար հավաքվում էինք փորձերի, բեմադրում էինք տարբեր պարեր, որպեսզի ամեն բան պրոֆեսիոնալ հարթության վրա լիներ: Բացի դա, հիմա էլ ես հաճախում եմ տարբեր ոճերի պարերի եւ փորձում եմ տիրապետել այն բոլոր հմտություններին, որոնց պակասը զգում եմ: Բախտս բերել է, որ ճկուն եմ՝ ժամանակին պարով, մարմնամարզությյամբ զբաղվելու արդունքում, այնպես որ, այն, ինչ ինձ սովորեցնում են, հեշտությամբ եմ ընկալում ու ցուցադրում: Այս թեմայի շուրջ խոսելիս՝ չեմ կարող չնշել նաեւ իմ խաղընկերներին, որոնց արյունն ուղղակի խմում եմ. բավական է տեսնեմ մեկին՝ մի պարայյին շարժում անելիս, անմիջապես խնդրում եմ, որ ինձ էլ սովորեցնեն: Ամեն վայրկյան հետեւում եմ նրանց ու շատ բաներ սովորում: Ինձ դուր է գալի արվեստի յուրաքանչյուր ճյուղ, քանի որ դրանցում կա էմոցիա, իսկ ներսումդ կուտակված էմոցիան արտահայտելը շատ հաճելի է այդ ոլորտի մարդու համար: Եվ առհասարակ, կարծում եմ, պրոֆեսիոնալ դերասանուհին պարտավոր է եւ լավ երգել, եւ լավ պարել, եւ լավ խաղալ»,- ժպիտով պատմեց Լիան:
 
 Խոսելով անձնակազմի մասին՝ դերասանուհին նկատեց, որ մինչ այս նախագիծը նրանց չի ճանաչել, բայց այժմ արդեն մտերիմներ են դարձել.
«Թեեւ նախկինում ծանոթ չէի թիմի հետ, բայց արդեն հասցրել ենք նախապատրաստական մեկ տարվա ընթացքում ընկերանալ: Նրանք ամեն բան արել են, որպեսզի ես թեւաթափ չլինեմ, ազատվեմ իմ բարդությներից: Մինչ այսօր էլ նրանք ամեն հարցում կողքիս են, օգնում են ու ոգեշնչում»,- նշեց նա:
 
Պարուհիներն իդեալական կազմվածք պետք է ունենան, իսկ Լիան, իր խոսքով, այն աղջիկներից է, ով առանց այս սիթքոմում նկարահանվելու էլ, մշտապես հետեւել է իր կազմվածքին.
 
«Արդեն գրեթե հինգ տարի է, ինչ հատուկ սննդակարգով եմ սնվում: Միշտ կողմ եմ եղել, որ աղջիկն ու առհասարակ մարդը փորձի իդեալական կազմվածք պահպանել, եւ կապ չունի նա, օրինակ, ցածրահասակ է, հաստ ոսկոր ունի, թե չէ: Մարդ պետք է ինքն իրեն հետեւելով՝ իր իսկ չափանիշների մեջ կատարյալ լինի: Քանի որ ես դերասանուհի եմ, պետք է մաքսիմալ ներկայանալի տեսք ունենամ, ինչը դիմահարդարմամբ, թանկարժեք հագուստով կամ սանրվածքով չես ստանա: Ես հաճախում եմ մարզասրահ, զբաղվում եմ նաեւ մարմնի պլաստիկայով, ակրոբատիկայով, պարով, բայց ամենակարեւորը, առողջ սննդի կողմնակից եմ՝ հրաժարվում եմ գազավորված ըմպելիքներից՝ դրա փոխարեն նախապատվությունը տալով տնական հյութերի, հրաժարվում եմ յուղոտ մթերքներից, նախընտրելով բանջարեղենն ու մրգերը, հացեղենից էլ օգտագործում եմ միայն լավաշ: Ես կարող եմ ինձ ամիսը մեկ կամ երկու անգամ թույլ տալ ուտել այն, ինչն աչքիս համար գրավիչ է: Շատ եմ կարեւորում ունենալ առողջ հոգում առողջ մարմին»,- ավարտեց դերասանուհին:
 
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns