Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


10 անհայտ փաստ ամենահայտնի հայ վրիժառուի մասին

PHOTO

Համացանցի հայկական հատվածում ոչինչ չեք գտնի ամենահայտնի հայերից մեկի մասին, եթե փնտրեք նրա իսկական անուն-ազգանունով, քանի որ Թեհլիրյան Սողոմոնի ազգանունը ժամանակի ընթացքում աղավաղվել է ու դարձել Թեհլերյան: Թեհլիրյաններն իրենք էլ դժվարանում են պատասխանել հարցին` որտեղից է եկել սխալը, և երբ է այն դարձել հիմնական ու գործածական: Արա Օսկանյանը` Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր ծոռը, PanARMENIAN.Net-ին բացատրել է, թե ինչու Թեհլիրյան և ոչ Թեհլերյան: Ներկայացնում ենք 10 անհայտ փաստ Սողոմոն Թեհլիրյանի մասին:

1. Թեհլիրյանների նախապապը 16-17 տարեկանում վիճեց տան անդամների հետ և հեռացավ տնից: Տարիներ անց նա վերադարձավ և գյուղում մականուն ստացավ: Թուրքերեն «կռիվ» բառը «թեհն» էր, ու գյուղացիներն ասում էին, որ նա «թեհ է ըրել», որտեղից էլ ծնվում է նրա մականունը՝ Թեհլիր, նրա զավակներին էլ ասում են Թեհլիրի տղաներ, որտեղից էլ սկիզբ է առնում Թեհլիրյան ազգանունը: Սողոմոնն ինքը ստորագրում էր որպես Թեհլիրյան: Թալեաթի սպանությունից հետո Թեհլիրյանները փոխում են իրենց ազգանունը, և Սողոմոնը դառնում է Մելիքյան:

2. Թեհլիրյանները երկար տարիներ զբաղվել են սրճագործությամբ: Սուրճի բիզնեսը հիմնադրել էր Թեհլիրը, որը տան անդամների հետ վեճից հետո մեկնել էր Կոնիա, որտեղ էլ սկիզբ էր դրել ընտանեկան բիզնեսին: Հետագայում այդ բիզնեսը շարունակել են նրա զավակները և սերնդեսերունդ փոխանցել Սողոմոն Թեհլիրյանի հորը և նրա եղբայրներին, ովքեր Սերբիայում սուրճի խանութ են ունեցել:

Թեհլիրյանների ընտանիքը. լուսանկարը՝ Արա Օսկանյանի անձնական արխիվից

3. Կրակել Սողոմոն Թեհլիրյանը սովորել է Արմենականների կամավորական ջոկատում: Նրա հորեղբոր որդին` Սամվելը, այդ ջոկատի ղեկավարն էր: Արմենականները երիտասարդ կամավորականների էին հավաքագրում և նրանց պաշտպանվել սովորեցնում: Սամվելի նախաձեռնությամբ Սողոմոնն ընդգրկվեց այդ ջոկատում և Եփրատի մացառուտներում մնացած կամավորականների հետ սովորեց կրակել:

4. Ցեղասպանության տարիներին Թեհլիրյանների տոհմը 85 անդամ կորցրեց: Սողոմոն Թեհլիրյանի 17 անդամից բաղկացած ընտանիքից գյուղում մնացածներից փրկվեց միայն նրա եղբոր` Միսակի դուստրը, Արմենուհին, ում հետագայում փրկագնով քրդերի մոտից վերադարձրին հարազատներին: Բացի Արմենուհուց՝ փրկվեցին նրանք, ովքեր Սերբիայում էին:

Սողոմոն Թեհլիրյանը Ցեղասպանության տարիներին հայրենիքում չէր: Նա Երզնկայից նոր էր հասել Սերբիայի գավառական քաղաք Վալևո, երբ սպանվեց ավստրիական գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդն, ու սկսվեց Առաջին համաշխարհայինը: Պատերազմի մեկնարկից մի քանի ամիս անց Սողոմոնի հայրը Սոֆիայից նամակ ստացավ, որտեղ նրա բարեկամներից մեկը տեղեկացնում էր Հայաստանից, որ Բուլղարիայում հայերը կամավորական ջոկատներ են կազմում:

Լուսանկարը՝ Արա Օսկանյանի անձնական արխիվից

5. Իմանալով, որ Բուլղարիայում կամավորական ջոկատներ են կազմավորվում, Սողոմոնն առանց հոր համաձայնությունը ստանալու որոշեց մեկնել այնտեղ: Նոյեմբերին սերբ-բուլղարական սահմանին նրան ձերբակալեցին և մեղադրեցին լրտեսության համար: Կարճ ժամանակ անց թյուրիմացությունը պարզվեց, և Սողոմոնին ազատ արձակեցին: Բուլղարիայից նա մեկնեց Ռումինիա, ու մինչ հայրը կհեռագրեր, որ նրան հետ ուղարկեն, հասցրեց ընկերների հետ մեկնել Ռոստով, այնուհետև՝ Թիֆլիս: Հենց այստեղ էլ ծանոթացավ ապագա կնոջ` Անահիտի հետ:

6. Թալեաթը միակը չէ, ում Սողոմոն Թեհլիրյանը սպանել է: Պոլսում գտնվելու ժամանակ նա տեղեկացավ, որ կոտորված հայ մտավորականների ցուցակը կազմել է Հարություն անունով մի հայ: Այս մասին նրան ասաց օրիորդ Երանուհին, ով էլ հետագայում Թեհլիրյանին ծանոթացրեց դաշնակների հետ: Երանուհին նրան ցույց տվեց Հարությունի տան տեղը: Թեհլիրյանը ծանոթների միջոցով տեղեկացավ, որ Հարություն Մկրտչյանի կազմած և ոստիկանապետ Պետրիի միջոցով Թալեաթին հանձնված սև ցուցակը բաղկացած է եղել 250 մտավորականի անունից, որոնցից հազիվ 10 մարդ է փրկվել: Թեհլիրյանն այս ամենն իմանալուց հետո մոտ երկու շաբաթ հետևում էր նրան, բայց նրա տան մուտքի դուռը միշտ փակ էր, մատնիչն էլ ներսուդուրս գրեթե չէր անում: Մի երեկո Թեհլիրյանը փողոցից հետևեց Մկրտչյանի տան անցուդարձին, տեսավ, որ տանն ինչ-որ հավաքույթ է, ու Մկրտչյանը բաժակը ձեռքին ճառ է ասում: Թեհլիրյանը հանեց ատրճանակը և որոշեց կրակել ապակու հետևից: Նա կրակեց ուղիղ դավաճանի սրտին ու տեսավ, թե ինչպես գետնին տապալեց նրան, ապա արագ հեռացավ:

Սողոմոն Թեհլիրյան. լուսանկարը՝ Արա Օսկանյանի անձնական արխիվից

Հաջորդ առավոտ Թեհլիրյանն իմացավ, որ Մկրտչյանը չի մահացել և հիվանադանոցում է: Նա որոշեց հիվանդանոց գնալ և նրան այնտեղ սպանել: Այս քայլից նրան հետ պահեց օրիորդ Երանուհին, ով պատմեց, որ բժիշկները հույս չեն տվել: Մի քանի ժամ անց Հարություն Մկրտչյանը մահացավ: Հետագայում մի զրույցի ժամանակ, երբ Սամվել Օսկանյանը Սողոմոնին ասաց, որ նա իր վրեժը լուծել է, իսկ ինքը դեռ ոչինչ չի արել, Թեհլիրյանը նրան կոչ արեց անհոգ լինել, քանի որ ինքը «Բագառիճի բոլոր ջրհորները թուրքերով է լցրել»:

Այս մասին որևէ տեղ չի հիշատակվել, և գիտեին միայն նրա ընտանիքի անդամները:

7. Այն ժամանակ, երբ Սողոմոնը Պոլսում իր վրեժն իրագործելու համար աջակիցներ էր փնտրում, տեղեկացավ, որ Զավեն պատրիարքն ազատվել է աքսորից և գտնվում է Փարիզում: Թալեաթին հետապնդելու համար միջոցներ գտնելու համար նա որոշեց դիմել պատրարքին:

«Ես այդ կարգի գործերու մեջ չեմ կարող մաս ունենալ, զավակս»,- Սողոմոնին լսելուց հետո պատասխանեց Պատրիարքը և ասաց, որ կարող է նրան օգնել Փարիզում գործ գտնել, տեղավորվել: Իր հուշերում Սողոմոն Թեհլիրյանը պատմում էր՝ այնքան վստահ էր, որ պատրիարքը կօգնի, որ մերժումից հետո երկար մնաց փողոցում կանգնած, չիմանալով ուր գնալ և ինչ անել: Այդ ձախողումից հետո Սողոմոնը մնաց Փարիզում, աշակերտում էր կոշկակարի մոտ, մինչև ստացավ Երանուհու նամակը, որտեղ վերջինս իրեն հորդորում էր Ամերիկա գնալ՝ «իրենց հայտնի գործով»:

Թեհլիրյանների ընտանիքը. լուսանկարը՝ Արա Օսկանյանի անձնական արխիվից

8. 1921 թվականին դաշնակցականներն իմացան, որ Հռոմում թուրքերի մասնակցությամբ ժողով է լինելու և Թալեաթին գտնելու բոլոր ջանքերը կենտրոնացրին այնտեղ: Քանի որ Թեհլիրյանը Բեռլինում էր, նրան հանձնարարվեց լինել կառամատույցում և ստուգել Հռոմ մեկնող գնացքները: Մի անգամ Թեհլիրյանը նկատեց, որ թուրքերի մի խումբ ճանապարհում է մեկ այլ խմբի և վերադառնում: Վերադարձողներից մեկին նրանք առանձնահատուկ վերաբերմունք էին ցուցաբերում և դիմում «փաշայով»: Թեհլիրյանը սկսեց կասկածել, որ այդ մարդն էլ կարող է Թալեաթը լինել և գնաց նրանց հետևից: Թեհլիրյանը հետագայում պատմում էր, որ մինչև վերջին պահը կասկածում էր՝ արդյոք նրա դիմացից գնացող թուրքը Թալեաթն է, թե ոչ: Կրակելուց առաջ Սողոմոնը գոռաց «Թալեաթ», և նա շրջվեց: Դա էլ ցրեց Թեհլիրյանի վերջին կասկածներն ու նա կրակեց: Թեև հայտնի երգում ասվում էր, որ Թեհլիրյանը կրակել է Թալեաթի ճակատին, իրականում Սողոմոնը կրակեց նրան կողքից՝ քունքին:

Կրակելուց հետո հասցրեց փախչել, բայց…

Ճանապարհին սկսեց կասկածել՝արդյոք սպանե՞լ է նրան: Կասկածներն ավելի ահագնացան, երբ նա մտաբերեց, որ Հարություն Մկրտչյանին միանգամից սպանել չէր ստացվել: Հենց դա պատճառ դարձավ, որ վերադառնա սպանության վայր: Երբ փորձում էր ճեղքել ամբոխը՝ համոզվելու՝ մահացե՞լ է արդյոք Թալեաթը, թե ոչ, նրա ուղեկիցները ճանաչեցին Թեհլիրյանին ու բռնեցին նրան: Ու քանի որ այն ժամանակ ընդունված էր ձեռնափայտ կրելը, հավաքվածները, որոնց մեծ մասը ձեռնափայտերով էր, սկսեցին ծեծել նրան: Մինչև օրս պահպանվել է շապիկը, որն այդ օրը կրում էր Սողոմոնը, ամբողջովին արյունոտված:

Սողոմոն Թեհլիրյանը (ձախից) կնոջ հետ. լուսանկարը՝ Արա Օսկանյանի անձնական արխիվից

9. Դատավարությունից հետո գերմանական դատարանը Թեհլիրյանին վերադարձրեց այն ատրճանակը, որով սպանվել էր Թալեաթը: Սողոմոնն իր ձեռքով այն Երկրորդ համաշխարհայինի տարիներին նետեց Դանուբ գետը, քանի որ այդ ժամանակ Սերբիայում տներ էին խուզարկում: Նա ստիպված էր ազատվել զենքից:

10. 1930-ականներին հայտնի դարձավ, որ պաշտոնական այցով Սերբիա պիտի ժամանի Թուրքիայի նախագահը: Այցի օրակարգը մշակելիս թուրքերը սերբերի առաջ պայման դրեցին՝ ձերբակալել Թեհլիրյաններին: Պաշտոնական Սերբիան մերժեց՝ ասելով, որ չի կարող ձերբակալել իր երկրի քաղաքացիներին, բայց խոստանում է տան հսկողություն սահմանել: 3 օր շարունակ Թեհլիրյաններին պատկանող տների դիմաց սերբ ոստիկաններ էին հերթապահում և խնդրում նրանց չլքել այն: Այդ ժամանակ Սողոմոն Թեհլիրյանը Խորվաթիայում էր, Թուրքիայի նախագահի այցի օրը վերադարձավ Բելգրադ: Հորեղբոր որդին՝ Սամվելը, պատահաբար պատուհանից տեսավ, որ նա մոտենում է տանը և նրան ցույց տվեց ոստիկաններին՝ հասկացնելով, որ հեռանա: Թուրքիայի նախագահն այդպես էլ չիմացավ, որ մարդը, ումից նա սարսափում էր, իր այցի ժամանակ ազատ շրջում էր Բելգրադի փողոցներում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan