Գերմանացիների մեծամասնությունը դեմ Է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններին
INTERNATIONAL NEWSԳերմանացիների գրեթե երկու երրորդն արտահայտվել Է հօգուտ այն բանի, որ Գերմանիայի կառավարությունը հանդես գա Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ Անկարայի հետ բանակցությունները դադարեցնելու նախաձեռնությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են հարցման տվյալները, որը Bild թերթի համար անցկացրել Է INSA հետազոտական ինստիտուտը:
Հարցման համաձայն, մասնակիցների 62,4 տոկոսը հանդես Է գալիս Թուրքիայի հետ բանակցություններն ավարտելու օգտին, դրան դեմ Է արտահայտվել 11,9 տոկոսը: Մնացածները ձեռնպահ են մնացել:
Եվրամիությունը ներկայում անդամակցության թեկնածուի կարգավիճակ Է տրամադրել Ալբանիային, Մակեդոնիային, Սերբիային, Թուրքիային եւ Չեռնոգորիային:
2016 թվականի փետրվարին Եվրամիությանը միանալու պաշտոնական հայտ Է ներկայացրել Բոսնիան եւ Հերցեգովինան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



